Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արգոհշին» ՍՊԸ-ին պատկանող և ընկերության պարտաավորությունների համար գրավադրված գույքի կրկնաճուրդի մասին

10.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռուզան Հովհաննիսյան
"Սնանկության մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. սեպտեմբերի 7-ին նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2021թ. սեպտեմբերի 28-ին ժամը 12:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5/311 հասցեում կկայանա «Արգոհշին» ՍՊԸ-ին
պատկանող և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի կրկնաճուրդը 1 լոտով:

Գույքի անվանումը Գտնվելու վայրը Գույքի նկարագրությունը, վիճակը
Լոտ 1 Ավտոմեքենա Mazda Tribute 3.0L 110 QQ 50 ,Արարատի մարզ, Այնթափ համայնք, 3-րդ փող; տուն 16,
Թող. տարեթրվը 2002թ.
Թափքի տեսակը՝ թեթև մարդատար
Գույնը՝ սպիտակ
Շարժիչի հզոր. 200 Ձ/ուժ
Մեքենայի վազքը մոտ 186 000 կմ,
Շարժիչը՝ բենզինային
Փոխանցման տուփը ավտոմատ,
Անվադողերն ու անվահեծերը գտնվում են միջին վիճակում
Նույնականացման համարը՝ 4F2YZ94133K428766
Մեկնարկային գինը, 663 000 ՀՀ դրամ

Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Արգոհշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյանին՝ 093 37 27 05 հեռախոսահամարով:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են պարտապանի անվամբ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ՓԲԸ-ի թիվ 35 մասնաճյուղում բացված 16069032965318 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և /կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ մինչև աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ՝ ժամը 16:00-ն կարող են. հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:

Հասցե` Երևան, Մանանդյան 1 շ, բն. 9

Հեռ..` +374 93 37 27 05

Էլ. փոստ`