Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հարություն Մելսիկի Ազիզյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

15.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հարություն Մելսիկի Ազիզյանի սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2021թ. նոյեմբերի 05-ին, ժամը 15 00, Հարություն Մելսիկի Ազիզյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի Հարություն Մելսիկի Ազիզյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված Հարություն Մելսիկի Ազիզյանին 2 լոտով պատկանող միջոցները 98.400.000 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով`
Լոտ 1.Գեղարքունիքի մարզ, ք,Սևան, Արա Գեղեցիկ փողոց, 4 հասցեում գտնվող անշարժ գույքը - 65.800.000 ՀՀ դրամ <Կոնվերսբանկ>ՓԲԸ-ում գրավադրված:
Գույքի նկարագիրը`
Կառուցման տարեթիվը 2010թ.: Շինությունները կառուցվել են 2449.48քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա:Հողամասը կրում է 05-004-0032-0023 կադաստրային ծածկագիրը:Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: Հողամասի ազատ հատվածը բարեկարգված չէ: Հողամասը հատակագծում ունի մոտ 34 x 72.5 գծային չափերը: Փողոցի կողմից ճակատային մասը կազմում է մոտ 34 գծամետր: Փողոցի կողմից ճակատային հատվածը ասֆալտապատ է:Հողամասը պարսպապատ է, տեղադրված է մետաղական դարպաս: Ըստ թիվ 13112013-05-0034 վկայականի հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ խանութ 168.74քմ մակերեսով, ավտոսպասարկման կետ՝ 90.7քմ, պարիսպ՝ 6.23քմ և 53.08քմ մակերեսներով ծածկ:
Լոտ 2. Գեղարքունիքի մարզ, ք,Սևան, Էներգետիկների փող.16/3 հասցեում գտնվող պահեստային շինություն- 32.600.000 ՀՀ դրամ <Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված:
Գույքի նկարագիրը`
Կառուցման տարեթիվը 1980թ: Պահեստը կառուցվել է 1670քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա:Հողամասը կրում է 05-004-0132-0069 կադաստրային ծածկագիրը: Նպատակային նշանակությունը՝ արդյունավերության,նդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ պահեստարանների: Հողամասի բարեկարգված չէ: Ըստ թիվ 20122013-05-0003 վկայականի հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ պահեստ 890քմ մակերեսով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Հայբիզնեսբանկ> Սևան մ/ճ 1150007480830812 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան հետևյալ հասցեով` /ք.Երևան,Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`