Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

17.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ -ում գրավադրված լոտերի բաց աճուրդ.
- Տավուշի մարզ, համայնք Այրում, գ. Հաղթանակ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 3 հասցեում գտնվող 1312.9 ք.մ. մակերեսով անասնաշենք, 36.2 ք.մ. /72.5 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.6 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19200000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Կողբ, գ. Կողբ, 15-րդ փողոց, թիվ 22 հասցեում գտնվող 382.46 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 33 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.419 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Նոր Նորք, Ռ. Լյուքսեմբուրգի փողոց, 2-րդ նրբանցք, 5 շենք, թիվ 26 հասցեում գտնվող 73.34 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18300000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Այրում, գ. Հաղթանակ, 1-ին փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 165.8 ք.մ. մակերեսով պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն և 0.035 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 04.10.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2021թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`