Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՊողոսյան և Ղազարյան՚ ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով բանկում գրավադրված երրորդ անձին պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՊողոսյան և Ղազարյան՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.08.2021թ. կայացած թվով 8-րդ աճուրդում հաղթող անձի կողմից աճուրդի դրված բնակարանը գնելուց հրաժարվելու կապակցությամբ այն հայտարարվել է չկայացած:
Տեղեկացնում եմ, որ 2021թ-ի հոկտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին, ին <<Հայաստանի ԴՕՍԱԱՖ>> համահայկական հասարակական կազմակերպության շենքում (հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5 շենք, 3-րդ հարկ, թիվ 311 լսարան) կկայանա «Պողոսյան և Ղազարյան» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված Աշոտ, Վարդուհի, Անուշ և Խանամիր Ղազարյանների համատեղ սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդով վաճառքը, բաց, դասական եղանակով, մեկ առանձին լոտով, ներքոհիշյալ մեկնարկային գնով.
ԼՈՏ 1. ք. Երևան, Բակունցի 1-ին նրբանցք, 2 շենք, բն. 13 հասցեում գտնվող բնակարան, ընդհանուր մակերեսը 56,4 քմ, մուտքի դուռը՝ երկաթե, ներսի դռները` փայտե, պատուհանները` մետաղապլաստե, խոհանոցի հատակը սալապատված է կերամիկական սալիկներով, սենյակների հատակը՝ մանրատախտակ, հյուրասենյակի հատակը՝ լամինատ, պատերը՝ գաջասղաղված են, պատված ներկանյութով, սանհանգույցը և լոգարանը միասին, հատակը և պատերը սալիկապատված են կերամիկական սալիկներով, կոմունիկացիաներ` էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված, բնակարանի նկատմամբ առկա է կալանք:
Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 7.000.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, պետք է հայտ ներկայացնեն ՀՀ սնանկության դատարան, ք. Երևան, Օտյան փող., շ. 53/2 հասցեով:
Հայտին կից պետք է ներկայացնել աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսը, որոնք պետք է, մինչև աճուրդի նախորդ օրը նեռառյալ, վճարվեն կանխիկ կամ փոխանցումով *ՎՏԲ-Հայաստան Բանկ* ՓԲԸ-ի թիվ 21 մասնաճյուղում Յուրիկ Վազգենի Օհանյանի /<<Պողոսյան և Ղազարյան>> ՍՊԸ-ի համար/ անվամբ բացված սնանկության թիվ 16079001434606 հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում վաճառված գույքի վաճառքի նոտարական վավերացման, պետական գրանցման, հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 15 օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը /գնման գինը/, հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանին /հեռ. Հեռ,՝ (091) 89 04 77 կամ (077) 89 04 77/:

Հասցե` ք. Երևան, Վիլնյուսի փող., 79 շենք, բն. 14

Հեռ..` (091) 89 04 77, (077) 89 04 77

Վեբ կայք` moderator@moj.am

Էլ. փոստ`