Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան «ՄԱՍՏԱՐԱՉԵԴՈ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0203/04/20 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

22.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 204-5

22.09.2021թ. ժամը 12։00-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել։
02.11.2021թ. ժամը 12։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «ՄԱՍՏԱՐԱՉԵԴՈ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքերը.
Լոտ 1– ՀՀ ք. Երևան, Արաբկիր, Կիևյան փ., 11շ., բն. 22 հասցեում գտնվող բնակարան (վկայական՝ թիվ 563143, տրված՝ 03.05.2002թ., միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, արտաքին պատերը՝ քարե, առաստաղի բարձրությունը՝ 2.9-3.3 մ, ընդհանուր մակերեսը 67.8 քմ: Մուտքի դուռը` մետաղական երեսպատված, միջսենյակային դռները` փայտյա, պատուհանները` մետաղապլաստե, հատակը` մանրահատակ, սալիկ: Առաստաղը, պատերը` ներկանյութ: Ներքին հարդարանքը` լավ: Ունի գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, ջեռուցման համակարգ: Առկա է տնտեսական պատշգամբ: Բնակարանը գտնվում է 1970-80-ական թթ կառուցված հինգհարկանի շենքի 4-րդ հարկում) և ՀՀ ք. Երևան, Արաբկիր, Կիևյան փ., 11շ., բն. 23 հասցեում գտնվող բնակարան (վկայական՝ թիվ 686125, տրված՝ 03.07.2001թ., միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, արտաքին պատերը՝ քարե, առաստաղի բարձրությունը՝ 2.8-3 մ, ընդհանուր մակերեսը 55.8 քմ: Մուտքի դուռը` մետաղական երեսպատված, միջսենյակային դռները` փայտյա, պատուհանները` մետաղապլաստե, հատակը` մանրահատակ, սալիկ: Առաստաղը, պատերը` ներկանյութ: Ներքին հարդարանքը` լավ: Ունի գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, ջեռուցման համակարգ: Առկա է տնտեսական պատշգամբ): Երկու բնակարանների միջև առկա միջնապատը քանդված է՝ դրանք միացված են իրար և օգտագործվում են որպես մեկ բնակարան՝ բնակեցված են։ Վաճառքի է ներկայացվում որպես մեկ ընդհանուր լոտ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 66.285.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 -ՀՀ Արագածոտնի մ., գ. Մաստարա, 2 փող., շ. 6 խանութ հասցեում գտնվող հասարակական նշանակության անշարժ գույք (վկայական՝ թիվ 22608519, տրված՝ 08.10.2009թ.): Հողամասի ընդհանուր մակերեսը 300 քմ: Հողամասի վրա առկա է 182.6 քմ ընդհանուր մակերեսով 1980-ական թթ կառուցված մեկհարկանի շինություն՝ խանութ: Խանութի միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա, մասնակի՝ բետոն, պատերը՝ քարե, տանիքը՝ մետաղական թիթեղյա, առաստաղի բարձրությունը՝ 3.49 մ, պատուհանները` մետաղապլաստե, արտաքին հարդարում չունի: Ներքին ընդհանուր վիճակը վատ՝ պատերը, հատակը, առաստաղը՝ առանց հարդարման: Շինությունը մեկհարկանի է, ներսում փորվել է նկուղային մաս, որի ծածկը, որը նաև առաջին հարկի հատակն է հանդիսանալու, առկա չէ: Առկա են մասնակի ենթակառուցվածքներ և կայանատեղի: Աճուրդի մեկնարկային գինը՝ 8.231.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - ՀՀ Արագածոտնի մ., գ.Մաստարա, 6-րդ փող., թիվ 6 հասցեում գտնվող բնակելի տուն (վկայական՝ թիվ 05022019-02-0025, տրված՝ 05.02.2019թ.): Հողամասի ընդհանուր մակերեսը 2403 քմ: Բնակելի տունը 250.34 քմ ներքին ընդհանուր մակերեսով 2018թ. կառուցված մեկհարկանի շինություն է, որն ունի 64.68քմ մակերեսով կիսանկուղ, պարիսպ՝ 30.76քմ, կիսաբարեկարգ բակ, առկա է դարպաս: Տունը արտաքինից սվաղված է, շինության միջհարկային ծածկը բետոնյա է, տանիքը՝ թիթեղյա, առաստաղի բարձրությունը՝ 2.9-3 մ, պատուհանները` մետաղապլաստե, մուտքի դուռը` մետաղական երեսպատված, միջսենյակային դռները՝ փայտե, լամինապատված, հատակը՝ սալիկապատ, լամինատե, պատերը՝ պաստառապատ, առաստաղը՝ ներկված: Ներքին հարդարումը՝ լավ: Տունը բնակեցված է։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 24.284.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - ՀՀ Արագածոտնի մ., գ.Մաստարա, 6-րդ փող., թիվ 6/1 հասցեում գտնվող բնակելի տուն (վկայական՝ թիվ 05022019-02-0023, տրված՝ 05.02.2019թ.): Հողամասի ընդհանուր մակերեսը 752 քմ: Բնակելի տունը 169,55 քմ մակերեսով, օժանդակ շինություն՝ 58.8 քմ, ծածկ՝ 6,76 քմ, պարիսպ՝ 0,2 քմ, 0,3 խմ։ Առկա է ինքնակամ կառուցված բնակելի տուն 187,86 քմ, արտադրամաս՝ 256,71 քմ, արտադրամաս՝ 79,7 քմ, ավարտվածության աստիճանը՝ անավարտ, ծածկ՝ 6,76 քմ։ Շինությունները կահավորված են և օգտագործվել են որպես արտադրամաս /որոշ մասը՝ որպես գրասենյակ, մի հատվածում ներկառուցված է սառնարան/: Մեծ մասնաշենքը ներսի մասում երկհարկանի է /ձեղնահարկ/։ Շինությունների միջհարկային ծածկը՝ բետոնե, փայտյա, տանիքը՝ թիթեղյա, ներքին հարդարումը՝ վատ. հատակը՝ որոշ հատվածներում բետոնե, գրասենյակային մասում՝ լինոլեում, ձեղնահարկում՝ լամինացված, առաստաղը, պատերը՝ գաջած, առաստաղը՝ կախովի: Աճուրդի մեկնարկային գինը՝ 26.223.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 - ՀՀ Արագածոտնի մ., գ. Մաստարա, 1-ին փող., թիվ 41 գազալցակայան (վկայական՝ թիվ 29072019-02-00183, տրված՝ 29.07.2019թ.): Հողամասի ընդհանուր մակերեսը 4200 քմ է։ Հողամասի վրա առկա շինություններն են կոմպրեսորային մասնաշենք /203.31 քմ/, օպերատորի սենյակ /118.34 քմ/, լցասենյակ /120 քմ/, ավտոտեխսպասարկման կայան /199.56 քմ/։ Առկա են նաև ինքնակամ կառույցներ՝ պոմպակայան /3.61 քմ/, 2 բաց պատշգամբներ /20.39 քմ/, հարթակ /31.77 քմ/, օժանդակ շինություն /1.54 քմ/, հեղուկ գազի տարողության հոր /29.5 քմ/, զուգարան /11.76 քմ/, հենապատ /4.8 քմ/, պարիսպ /1.52 քմ/: Ավտոտեխսպասարկման կայանի մասնաշենքը մեծամասամբ վերանորոգված է, որի մի մասը գործում է որպես խանութ, մի մասը՝ որպես սպասասրահ։ Չվերանորոգված հատվածը գործում է որպես ավտոլվացման կետ։ Հողատարածքի մի մասը կանաչապատ այգի է, շահագործվող հատվածը մասամբ ծեբենածածկ, մասամբ տուֆով շարված։ Առկա է երկու գազալիցքավորման աշտարակ՝ միաժամանակ 4 մեքենայի լիցքավորման հարմարություններով։ Առկա են կոմպրեսորային, հովացման և գազալցակայանի աշխատանքի համար հարակից սարքավորումները /2 գազի լիցքավորման կոմպրեսոր, 2 գազի լիցքավորման բաշխիչ աշտարակ, 12 բարձր ճնշման տարրա/։ Գազալցակայանն աշխատող է։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 129.085.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 26.10.2021թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811015342600)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`