Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ–ՎԱՃԱՌՔ:

23.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
5

Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերի աճուրդ–վաճառք:
Բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով աճուրդային կարգով օտարման է ներկայացվում՝
1) Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 73 հասցեում գտնվող 2000․0քմ մակերեսով հողամասը՝ 13 669 000 դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0444-0063)։
2)Կենտրոն թաղմաս 33/12 հասցեում գտնվող 30․0քմ մակերեսով հողամասը՝ 206 000 դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0454-0122)։
3) Կենտրոն թաղմաս, Տիգրան Մեծի փողոց 20/9 հասցեում գտնվող 62․0քմ մակերեսով հողամասը՝ 450 000 դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0458-0128)։
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ հողերից աճուրդային կարգով օտարման է ներկայացվում․
Ջրառատ թաղամաս, Հրազդան-Զովաբեր- Դդմաշեն ճանապարհ 1/3 հասցեում գտնվող 1000․0քմ մակերեսով հողամասը՝ 1 878 000 դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-3453-0004)։
Աճուրդի նախավճարը սահմանվում է հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, հողամասի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Աճուրդը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 15։00–ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե`ք.Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության
հրապարակ 1) :
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Հեռ.(060) 46-01-70:
ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Հասցե` ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` 060-460-170

Էլ. փոստ`