Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ- վաճառքի մասին հայտարարություն

27.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անթապի համյանքապետարան
ՙՀրապարակային սակարկությունների մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ


ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ- վաճառքի մասին հայտարարություն
2021 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 10:00-ին Արարատի մարզի Այնթապի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառք:
Լոտ 1՝ Այնթապ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-012-0204-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.20360 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահող, մեկնարկային գինը՝ 620․980 /վեց հարյուր քսան հազար ինը հարյուր ութսուն/ ՀՀ դրամ։
Լոտ 2 ՝ Այնթապ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-012-0204-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0.21159 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը, մեկնարկային գինը՝ 645․350 /վեց հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։
Լոտ 3՝ Այնթապ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-012-0335-0004 կադաստրային ծածկագիրը կրող 0.34587 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի վարելահող, մեկնարկային գինը՝ 345 870 /երեք հարյուր քառասունհինգ հազար ութ հարյու յոթանասուն / ՀՀ դրամ։
Նախավճարը և քայլի չափը՝ յուրաքանչյուր լոտի մեկնարկային գնի 5 % ի չափով։ Մասնակցության վճար՝ 20․000 /քսան հազար/ ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացնել ՝
Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ հոկտեմբերի 25-ը ժամը 10:00: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Արարատի մարզի Այնթապի համայնքապետարան։ Հասցեն՝ Այնթապ 6-րդ փողոց թիվ 47, հեռ 0236-6-05-06, 098-53-32-39, 077-13-03-16։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Այնթապ 6-րդ փող թիվ 47

Հեռ..` +37498533239

Վեբ կայք` ayntap.am

Էլ. փոստ`