Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում , Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0377-0071 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու համար բաց դասական աճուրդ հայտարարելու մասին

27.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
՛՛Հրապարակային սակարկությունների մասին՛՛ՀՀօրենքի 5-րդ հոդված

Գավառ համայնքի Բունիաթյան փողոց 1/3 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0377-0071 կադաստրային ծածկագրով/ 0.0185 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն՝ Առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 29-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Գր.Լուսավորիչի 12/, ժամը 14.00-ին:

Հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1878 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար: Հողամասի տարածքում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

- Մասնակցի անձնագրի և սոց քարտի լուսապատճեները,

- Մասնակցության վճարի անդորագրի կրկնօրինակը /2000 ՀՀ դրամ/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն աճուրդի ընթացքում առաջարկում է առավելագույն գինը:

Հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ:

Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 50 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:

Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել ցանկացած օր,ժամը 9.00-ից մինչև 18.00

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`