Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1128-0076 կադաստրային ծածկագրով վարելահողը աճուրդային կարգով օտարելու նպատակով բաց դասական աճուրդ հայտարարելու մասին

27.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
՛՛Հրապարակային սակարկությունների մասին՛՛ՀՀօրենքի 5-րդ հոդված

Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1128-0076 կադաստրային ծածկագրով 7,02564 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը աճուրդային կարգով օտարելու նպատակով Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2021թ. հոկտեմբերի 29-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Գավառ, Գր. Լուսավորչի 12/, ժամը 1100-ին:

Հողամասի մեկ հեկտարի մեկնարկային գինը սահմանված է 365 000 /երեք հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

- Մասնակցի անձնագրի և սոց. քարտի լուսապատճենները.

- Մասնակցության վճարի / 2000 ՀՀ դրամ/ անդորրագիրը: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:

Աճուրդի մասնակցության հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումն ու մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի օրվանից երեք օր առաջ:

Աճուրդում հաղթող է ճանաչվում աճուրդի ընթացքում առավելագույն գին առաջարկած մասնակիցը:

Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 50 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:

Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին, ժամը 900 - 1800-ն:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`