Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.09․2021թ -ին, ժամը 14:00-ին հայտարարված «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
22.10․2021թ-ին, ժամը 14:00-ին «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը:
Աճուրդի ներկայացված գույքի արժեքը համապատասխանոմ է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքին և կազմում է.
Լոտ-1 Մետաղական ցիրկոնիում, ընդհանուր 1920կգ /1կգ սկզբնական գինը եղել է 32.760 ՀՀ դրամ/ - մեկնարկային գինը կազմում է 1.525.970 /մեկ միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար իննը հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի գնման, տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի նախավճարը պետք է կազմի լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, պետք է վճարվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028026791700 սնանկության հատուկ հաշվին և վճարումը հավաստող փաստաթուղթը հայտի հետ միասին աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներկայացվի ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդի կանոնակարգի համաձայն աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու և լոտն ուսումնասիրելու համար դիմել «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (հեռ. (077) 19-10-76):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`