Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2051/04/20 սնանկության գործով պարտապան Վարուժան Ալբերտի Հայրապետյանին պատկանող, գրավի առարկա հանդիսացող ոսկյա իրերը բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վարուժան Ալբերտի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 17:30-ին թիվ ՍնԴ/2051/04/20 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Վարուժան Ալբերտի Հայրապետյանին պատկանող, գրավի առարկա հանդիսացող, ոսկյա իրերի աճուրդային վաճառքը՝ բաղկացած 1 լոտից, չի կայացել:

2021թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/2051/04/20 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Վարուժան Ալբերտի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վարուժան Ալբերտի Հայրապետյանին պատկանող, գրավի առարկա հանդիսացող, ոսկյա իրերի աճուրդային վաճառք /կրկնաճուրդ/ բաղկացած 1 լոտից, ստորև ներկայացված մեկնարկային գնով`

Լոտ 1. ոսկյա շղթա՝ 1 հատ, զանգվածը՝ 25.3 գրամ, հարգը՝ 580 և ոսկյա ջարդոն՝ զանգվածը՝ 0.5 գրամ, հարգը՝ 580:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 457,657 (չորս հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից ներկայցնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով և անձնագրի պատճեն :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան Վարուժան Ալբերտի Հայրապետյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402188540000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը և աճուրդը համարվում է ավարտված:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը, նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ օգտվել վերը նշված հրամանից՝ հայտը և ծանուցումը ճիշտ լրացնելու համար, ինչպես նաև տեղեկանալու աճուրդի անցկացման ամբողջական կարգին: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պ. 1/1, բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`