Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքում 2021 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի շենքում կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության մրցույթ

30.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամուսի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքում 2021 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի շենքում կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության մրցույթ՝ հետևյալ լոտերով, կոդերով և մեկնարկային գներով:
Լոտ 1. 2,69671հա գյուղատնտեսական նշանակության հողամաս, (որից 2,15323հա-ը՝ 3-րդ կարգի ջրովի վարելահող, 0,54348հա-ը՝ այլ հողատեսք) կոդ 07-013-0152-0018, մեկնարկային գին 40000 ՀՀ դրամ:
Լոտ 2. 4,57265հա գյուղատնտեսական նանակության հողամաս, (որից 4,28287հա-ը 3-րդ կարգի ջրովի վարելահող, 0,28978հա-ը այլ հողատեսք) կոդ 07-013-0151-0004, մեկնարկային գին 60000 ՀՀ դրամ:
Լոտ 3. 1,84673հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահող, կոդ 07-013-0154-0008, մեկնարկային գին 40000 ՀՀ դրամ:
Հողամասերը տրամադրվում են առանց կառուցապատման իրավունքի գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով՝ 15 տարի ժամկետով: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտներ) չկան: Հողամասերի սահմանին կից առկա են դաշտամիջյան ճանապարհներ: Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Հայտերն ընդունվում են մինջև 2021 թվականի հոկտեմբերի 25-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության վճարի անդորագիր և անձնագիր: Մրցույթում հաղթող է համարվում մրցութային հանձնաժողվի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավոր հավաքած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արամուսի համայնքապետարան: Հեռ. 0222-6-01-57

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արամուս, Կենտրոնական փողոց 17

Հեռ..` 0222-6-01-57, 094-84-10-99

Էլ. փոստ`