«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում
01.10.2021
Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ- ում գրավադրված լոտի բաց աճուրդ «հոլանդական» փուլերով.
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Նարեկացու փողոց, 4-րդ փակուղի, թիվ 34 հասցեում գտնվող 123.08 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.63 ք.մ. մակերեսով մառան, 31.6 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 5.17 ք.մ. մակերեսով սանհանգույց, 4.56 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 4.87 ք.մ. /19.48 խ.մ./ մակերեսով պարիսպ, 2.09 ք.մ. /2.51 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0694 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15400000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 18.10.2021թ.-ին, ժ. 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2021թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:
Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31
Հեռ..` +374 11 56 45 13
Վեբ կայք` www.llcbst.am
Էլ. փոստ`