Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դավիթ Իսախանյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

01.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Դավիթ Իսախանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ԵՄԴ0061/04/14 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Դավիթ Իսախանյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Սնանկության կառավարիչի գրասենյակում /ք. Երևան, Ազատության 14-54/ հայտարարված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2021 թվականի հոկտեմբերի 26-ին , ժամը 14:00 Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ԵՄԴ0061/04/14 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Դավիթ Իսախանյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Սնանկության կառավարիչի գրասենյակում /ք. Երևան, Ազատության 14-54/ կանցկացվի քաղաքացի Դավիթ Իսախանյանին պատկանող գույքի կրկնաճուրդը,համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 04.02.2021թ. որոշման՝ քաղաքացի Դավիթ Իսախանյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության վերաբերյալ: Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը նվազեցված է նախորդ աճուրդի արժեքից և մեկնարկային արժեքը կազմում է.
Լոտ 1 - ք.Երևան,Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Կուրղինյան փողոց, 13/1 հասցեում գտնվող անշարժ գույք /սեփականության իրավունքի վկայական N 2688401 տրված 08.08.2003թ վարձակալված հողամասի չափը 0,0035 հա հողամասի իրավունքի տեսակը վարձակալություն ,կադաստրային համար 01-007-344-061-001 մակերեսը 35 ք.մ , մուտքի դուրը երկաթյա , ներսում առկա է եղել ջուր և կոյուղի ,շինությունը ունի երկաթյա և քարե շարվածք նրա իրավունքի տեսակը սեփականություն որի աճուրդային արժեքը կազմում է՝ 2.763.500 /երկու միլիոն յոթ հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ:Համաձայն Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչ.շրջ ղեկավարի թիվ 26/07-125636 22.12.2020թ գրությանը քաղաքացի Դավիթ Իսախանյանի հետ 1998թ կնքվել է հողի վարձակալության պայմանագիր 15 տարի ժամկետով,որից հետո պայմանագրի ժամկետի երկարաձգում չի կատարվել :
Գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, հնարավոր վտարման, կոմունալ վճարումների հետ կապված բոլոր ծախսերը՝ իր միջոցներով և հաշվին, որը գնի մեջ ներառված չէ : Գույքի գնորդը կրելու է նաև վարձակալության պայմանագրի երկարաձգման կամ նոր վարձակալության պայմանագրի կնքման բոլոր հնարավոր ռիսկերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ Բաղրամյան մասնաճյուղ հ/հ 11813005812606 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/, մասնակցի վկայական ստանալու համար։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Գնումների հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ նոտաարական և կադաստրային, կատարվում են գնորդի հաշվին։
Լոտի ուսումնասիրության և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00-ից մինչև 18:00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`