Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Երևանի Սննդի Կոմբինատ>> ՍՊ ընկերության գույքի կազմում ընդգրկված գույքերը աճուրդով վաճառելու մասին

01.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Երևանի Սննդի Կոմբինատ>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.09.2021 թվականին՝ ժամը 11:00-ին նշանակված <<Երևանի Սննդի Կոմբինատ>> ՍՊ ընկերության գույքի կազմում ընդգրկված բաց դասական եղանակով կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 22.10.2021 թվականին՝ ժամը 16:00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան <<Երևանի Սննդի Կոմբինատ>> ՍՊ ընկերության թիվ ՍՆԴ/1566/04/19 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Նազարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ:
Վաճառքի են ներկյացվում հետևյալ գույքերը 1 լոտով:
Լոտ N 3. Տրանսպորտային միջոցներ 4 հատ, որոնք գտնվում են ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք վարչական շրջան, Հ. Գյուրջյան փողոց, թիվ 15/6 հասցեի հարակից տարածքում:
1. GAZ 2705 (նույնացման համարը՝ X9627050090633023, h/h` 071 OM 61, թողարկման տարեթիվը՝ 2008թ., տ/մ տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ կողավոր, գույնը՝ սպիտակ, սրահը՝ կտորե երեսպատված, գույնը՝ սև, գտնվում է վատ վիճակում, լրացուցիչ՝ տեղադրված է գազաբալոնային համակարգ, տ/մ վիճակը՝ միջինից վատ վիճակ) ունի վերանորոգման կարիք:
2. GAZ 2705 (նույնացման համարը՝ X96270500A0668194, h/h` 909 AM 61, տ/մ տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ մարգարիտ, սրահը՝ կտորե երեսպատված, գույնը՝ մոխրագույն, գտնվում է միջին վիճակում, լրացուցիչ՝ տեղադրված է գազաբալոնային համակարգ, տ/մ վիճակը՝ լավ վիճակ):
3. FORD TRANSIT (նույնացման համարը՝ WFOXXXTTFX6R77977, h/h` 908 AM 61, թողարկման տարեթիվը՝ 2006թ., տ/մ տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, սրահը՝ կտորե երեսպատված, գույնը՝ մոխրագույն, գտնվում է միջին վիճակում, շարժիչը՝ դիզելային, տ/մ վիճակը՝ միջին վիճակ) ունի վերանորոգման կարիք:
4. TOYOTA CAMRY 2.5 GAS (նույնացման համարը՝ JTNBF4HK303012173, h/h` 333 VV 03, թողարկման տարեթիվը՝ 2018թ., տ/մ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև մետալիկ, սրահը՝ կտորե երեսպատված, գույնը՝ սև, գտնվում է լավ վիճակում, տ/մ վիճակը՝ միջին վիճակ):
Մեկնարկային գինն է 9 404 100 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.10.2021թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<<Ակբա Բանկ>> ՓԲԸ, հ/հ 220533333344000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել, կառավարիչ Ն. Նազարյանին (հեռ. +374 98 05 16 16) կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ:

Հասցե` ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ

Հեռ..` +374 98 05 16 16

Էլ. փոստ`