Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ալֆուդ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց երրորդ անձանց սեփակայության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ԱԼՖՈՒԴ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին «Ալֆուդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 2020 թ. մայիսի 25-ի վճռով սնանկ ճանաչված «Ալֆուդ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց երրորդ անձանց սեփակայության իրավունքով պատկանող գույքի աճուրդը բաց դասական եղանակով, մեկ լոտով։
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1․ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուրու, Ազատության փողոց, 134 հասցեում գտնվող բնակելի տունը և հողամասը։ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 27062017-07-0065, տրված 27.06.202017թ.)
Լոտ 1-ի մեկնարկային գինն 27,783,000 (Քսանյոթ միլիոն յոթ հարյուր ութսուներեք հազար ) ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ «Ալֆուդ» ՍՊԸ-ի սնանկության գործով դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ Էրեբունի մասնաճյուղում բացված 2472304292160000 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե վերը նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի /գրավատուի/ և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմելով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյանին /հեռ.055 432257/, հասցե՝ք. Երևան, Արշակունյաց 5, 105 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 55 43 22 57

Էլ. փոստ`