Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԼիյակ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Լիյակ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. սեպտեմբերի 30-ին ՙԼիյակ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտատուի աճուրդին չմասնացելու պատճառով :2021թ. հոկտեմբերի 26-ին ժամը 12:00-ին ՙԼիյակ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԼիյակ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 2/երկու/ լոտերից: Լոտ 1. ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Սայաթ-Նովա պողոտա, 23 շենք, թիվ 7 հասցեում գտնվող շինություն և հողամաս/անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 07022013-01-1983, տրվ. 07.02.2013թ., հիմքը՝ Երևանի քաղաքապետի 23.07.2003թ. թիվ 877-Ա և 30.01.2013թ. թիվ 311-ա որոշումներ, 30.07.2003թ. թիվ 3744 հողի վարձակալության պայմանագիր, 03.06.2003թ. թիվ 1190-2003 գլխավոր հատակագիծ, Երևանի քաղաքապետի 17.01.2013թ. թիվ 60 տեղեկանք ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածի վերաբերյալ, 26.12.2012թ. թիվ 000658 հողի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր/ շինության արտաքին մակերեսը՝ 259,8քմ, հողամասի մակերեսը՝ 86,6քմ:Հողամասի վրա գտնվող շինության 2-րդ և 3-րդ հարկերը ինքնակամ կառույց է, ներառված չէ անշարժ գույքի սեփականության վկայականի մեջ, անշարժ գույքը գտնվում է 1-ին գնային գոտում, որտեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունների 1քմ օրինականացման վճարը կազմում է 20.000 ՀՀ դրամ:173,2 քմ ինքնակամ շինության օրինականացման վճարը կազմում է 3.464.000 ՀՀ դրամ, որը հանված չէ անշարժ գույքի շուկայական արժեքից : Շենքի հիմքը ե/բ, պատերը՝ քար, 1-ին հարկ՝ մետաղյա դարպասներ, ներսի դռները բացակայում են, պատուհանները բացակայում են, հատակի և ներքին հարդարանքը բացակայում է, սանհանգույց և լոգարան առանձնացված չէ::Մեկնարկային գինը՝ 44.055.539 ՀՀ դրամ:Լոտ 2. ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Սայաթ-Նովա պողոտա, 23/2 հասցեում գտնվող շինություն և հողամաս/անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23012013-01-2081, տրվ. 23.01.2013թ., հիմքը՝ Երևանի քաղաքապետի 28.10.2002թ. թիվ 1954-Ա որոշում, 12.11.2002թ. հողի վարձակալության պայմանագիր, 29.08.2002թ. թիվ 23/35-271 շինարարության թույլտվություն, 05.08.2002թ. թիվ 18-05/3ժ-140 նախագիծ, Երևանի քաղաքապետի 23.10.2008թ. թիվ 4831-Ա որոշում, Երևանի քաղաքապետի 27.12.2012թ. թիվ 01/18-55680 60-րդ հոդվածի վերաբերյալ գրություն/ շինության արտաքին մակերեսը՝ 510,0քմ, հողամասի մակերեսը՝ 170,0քմ:Շինությունը զբաղեցնում է ամբողջ հողամասը:Հողամասի վրա գտնվող շինությունը ինքնակամ կառույց է, ներառված չէ անշարժ գույքի սեփականության վկայականի մեջ, անշարժ գույքը գտնվում է 1-ին գնային գոտում, որտեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունների 1քմ օրինականացման վճարը կազմում է 20.000 ՀՀ դրամ:510,0 քմ ինքնակամ շինության օրինականացման վճարը կազմում է 10.200.000 ՀՀ դրամ, որը հանված չէ անշարժ գույքի շուկայական արժեքից:Շենքի հիմքը ե/բ, պատերը՝ քար, դռները մետաղյա մետաղապլաստյա, ներսի դռները բացակայում են, շենքի անկյունային հատվածը ապակեպատ է, պատուհանների մի մասը բացակայում է, հատակի և ներքին հարդարանքը բացակայում է, սանհանգույց և լոգարան առանձնացված չէ : Մեկնարկային գինը՝ 110.540.597 ՀՀ դրամ:Լոտերի շինությունները անավարտ կառույցներ են, ինքնակամ կառույցների մակերեսները, ինպես նաև դրանց հիման վրա կատարված հաշվարկները կատարված են մոտավոր և կարող են տարբերվել դրանց իրական չափերից :Այդ պատճառով գնորդը պետք է կատարի նաև չափագրման, շինարարական թույլտվության ստացման/երկարացման/ գործողությունները և դրանց հետ կապված բոլոր ծախսերը :Լոտերի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա : Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը նույնպես կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի ՙԼիյակ՚ ՍՊԸ Հ/Հ 11813015067500 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2021թ. հոկտեմբերի 19-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`