Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԼիյակ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Լիյակ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. սեպտեմբերի 30-ին ՙԼիյակ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտատուի աճուրդին չմասնակցելու պատճառով : 2021թ. հոկտեմբերի 26-ին ժամը 12:30-ին ՙԼիյակ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԼիյակ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից: Լոտ 1. ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Սայաթ-Նովա պողոտա, 21 շենք, թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույք/անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 07022013-01-1908, կադաստրային ծածկագիր՝ 01-006-0121-0188-001-046, մակերեսը՝ 18քմ :Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից :Մեկնարկային գինը՝ 6.200.145 ՀՀ դրամ :Լոտի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա : Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը նույնպես կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի ՙԼիյակ՚ ՍՊԸ Հ/Հ 11813015067500 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2021թ. հոկտեմբերի 19-ից աշխատանքային օրրին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`