Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Զարուհի Բարդակչյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

03.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.09.2021թ-ին նշանակված Զարուհի Բարդակչյանի թիվ ԵՇԴ/0068/04/16 սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը մասնակի կայացել է. աճուրդում վաճառվել են թիվ 9, 10 և 12 լոտերի գույքերը:
27.10.2021թ. ժամը 12:00-ին Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով մնացած գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-1. 80քմ մակերեսով առևտրի սրահ՝ կառուցված 0.008 հա բնակավայրերի նշանակության հողամասի վրա, գտնվում է ք. Երևան, Մայիսի 9-ի փողոց 51/2 հասցեում: Առևտրի սրահի պատերը՝ տուֆ քար, շենքի հիմքը՝ բետոն, ծածկը՝ պլաստմասե պրոֆիլներով հավաքած, տանիքը՝ թիթեղածածկ, հատակը՝ սալիկապատ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Զարուհի Բարդակչյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 27122012-01-2469, տրված 27.12.2012թ-ին/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 29.828.721 ՀՀ դրամ:
ԼՈՏ-14. «HOWO» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը՝ 36 FQ 142, տարեթիվը՝ 2011թ, նույնացման համարը lzz5elnd4aw570800, թափքի տեսակը՝ բեռնատար ինքնաթափ, գույնը՝ սաֆարի: Ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Զարուհի Բարդակչյանին /տեխ.անձնագիր HB547256, տրված 18.02.2015թ./ և վերջինիս վարկ. պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Մեկն. գինը՝ 9.965.430 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով թիվ 2477604722890000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գումարի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`