Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թամարա Դավթյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

03.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.09.2021թ-ին Թամարա Դավթյանի թիվ ԱՐԴ/0001/04/18 սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից նշանակված սնանկության գործով գույքի կրկնակի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով:
27.10.2021թ-ին ժամը 12:30-ին Թամարա Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Թամարա Դավթյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1. 0.36593 հա մակերեսով հողամաս ք. Արմավիր, Ա. Խաչատրյան փողոցի թիվ 62 հասցեում, որի վրա կառուցված են 509.0 քմ ընդհանուր մակերեսով հասարարական նշանակության շենք-շինություններ, այդ թվում՝ վարչական շենք 1 հարկանի՝ 267.4 քմ ընդհանուր մակերեսով, քանդված շինություն՝ 107.6 քմ, մարզադահլիճ՝ 66.1 քմ, պարիսպ՝ 30.8 ք.մ. 77խ.մ., պարիսպ՝ 23.1ք.մ. 5.87խ.մ., պարիսպ՝ 0.8 ք.մ. 2խ.մ., պարիսպ՝ 13.2 ք.մ. 33խ.մ. մակերեսներով: Վարչական շենքի միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, տանիքը՝ մետաղական թիթեղ, ներքին դռները՝ փայտյա և մետաղապլաստե, պատուհանները՝ փայտյա, հատակը՝ սալիկապատ և լամինատե մանրահատակ: Քանդված շինության միջհարկային ծածկը, պատուհանները և դռները բացակայում են, գտնվում է անբավարար վիճակում: Մարզադահլիճի ծածկը՝ մետաղական պրոֆիլավոր թիթեղ, պատուհանների շրջանակները՝ մետաղական, մուտքի դռները՝ վիտրաժային մետաղապլաստե, հատակը՝ սալիկապատ, գտնվում է լավ վիճակում: Գույքն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Զավեն Ղազարյանին և Թամարա Դավթյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 31102012-04-0208, տրված 31.10.2012թ./ և վերջիններիս գումարային պարտավորությունների դիմաց գրավադրված է փոխատու-գրավառու Բագրատ Միրզոյանի մոտ: Մեկնարկային գինը՝ 1.599.530 ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, այսինքն՝ գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է ՚Արդշինբանկՙ ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Թամարա Դավթյանի սնանկության գործով թիվ 2477604750350000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գումարի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել թղթային եղանակով /նամակով/ ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով և էլեկտրոնային հաղորդագրությամբ՝ snank-dataran@mail.ru հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և տեղափոխվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`