Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Միսակ Եփրեմի Զաքարյանի սնանկության գործով աճուրդ-վաճառքի մասին

04.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Միսակ Եփրեմի Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 12.09.2021թ. որոշման համաձայն 2021թ. հոկտեմբերի 1-ին ժամը 15:00-ին Միսակ Եփրեմի Զաքարյանի սնանկության թիվ ՍնԴ 0322/04/21 գործով կառավարչի կողմից հայտարարված աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: ՈՒստի 2021թ. հոկտեմբերի 22-ին ժամը 15.00 <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի Երևան քաղաքի նստավայրում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Միսակ Եփրեմի Զաքարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար ՙՙԱրդշինբանկ՚՚ ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա ձուլակտորի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից, նախորդ հայտարարված աճուրդի գնի 5 % իջեցմամբ:
Աճուրդի է ներկայացվում`
Լոտ 1. մեկ հատ ոսկյա ձուլակտոր, ընդհանուր կշիռը 9.9 գրամ, իրում պարունակվաող ոսկու կշիռը՝ 5.0 գրամ, ոսկու հարգը՝ 999: Մեկնարկային գինը՝ 150.100.0 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Միսակ Եփրեմի Զաքարյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2474903028970000, մինչև աճուրդի մասնակցության համար հայտ ներկայացնելու օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/:

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093850080

Էլ. փոստ`