Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նորիկ Մինասի Յոլչյանի պարտավորությունների ապահովման համար, <<Արդշինբանկ>>ՓԲԸ-ում գրավադրված, Նորիկ Մինասի Յոլչյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

04.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն կրկնաճուրդի մասին
2021 թ. սեպտեմբերի 30-ին ժամը 16:30-ին նշանակված Նորիկ Մինասի Յոլչյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2021 թ. նոյեմբերի 01-ին ժամը 16:30-ին Նորիկ Մինասի Յոլչյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Նորիկ Մինասի Յոլչյանի պարտավորությունների կատարման համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Ֆրունզեի փողոց , թիվ 78/1 հասցեում գտնվող բնակելի տուն: Բնակելի տունը կառուցվել է 2010-ական թվականներին, շենքի մակերեսը՝ 228,17 քմ, շենքի հարկայնությունը՝ 2 հարկ, շինության հիմքը՝ երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ քարե, ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, միջհարկային բարձրությունը՝ H=3.0, h=2.75 մ, տանիքը՝ երկլանջ, իրականացված թիթեղյա վահանակներով, մուտքի դուռը եվրոպական արտադրության, ներսի դռները փայտե, հին: Պատուհանները մետաղապլաստե:
Ներքին հարդարումը՝ միջանցքների և խոհանոցի հատակը սալիկապատ է, հյուրասենյակի հատակը բետոնապատ՝ առանց երեսպատման, սենյակների հատակը լամինատ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, առկա են ճաքեր, ունի երկու սանհանգույց և լոգարան՝ 1-ին սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերի մի մասը երեսպատված են կերամիկական սալիկներով, առաստաղը առանց երեսպատում, 2-րդ սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը գաջասվաղած են, երեսպատման աշխատանքներ իրականացված չեն: Կոմունիկացիաներ՝ էլ. Մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է:
Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին և արտաքին հարդարումը գտնվում է վատ վիճակում:
Բնակելի տունը կառուցվել է 796քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման (տնամերձ): Փողոցի կողմից ճակատային մասը կազմում է մոտ 21 մ.: Հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ, որոշ չափով բարեկարգված է, առկա են ծառեր:
Հողամասում առկա է քարե օժանդակ շինություն N2 46.67 քմ, օժանդակ շինություն N3 32.03 քմ, լողավազան 21.33քմ, օժանդակ շինություն N5 27.04 քմ, ջրավազան 3.94 քմ, ծածկ 3.3քմ, պարիսպ 7.88 քմ (18.05 խմ):
Օժանդակ շինություն N2 իրենից ներկայացնում է 46.67 քմ մակերեսով քարե շինություն, միջհարկային ծածկը բացակայում է, տանիքը իրականացված է թիթեղյա վահանակներով:
Օժանդակ շինություն N3 իրենից ներկայացնում է 32.03 քմ մակերեսով շինություն, իրականացված են բետոնե աշխատանքներ:
Լողավազան 21.33 քմ մակերեսով, իրականացված է պատերի բետոնային աշխատանքներ:
Օժանդակ շինություն N5 իրենից ներկայացնում է 27.04 քմ մակերեսով քարե շինություն, միջհարկային ծածկը և տանիքը բացակայում են, տեղադրված է եվրոպական արտադրության դուռ և պատուհան:

Լոտի մեկնարկային գինը կազմում է 30,055,941 /Երեսուն միլիոն հիսունհինգ հազար ինը հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 28.10.2021թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Նորիկ Մինասի Յոլչյանի անվամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150012580580533 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Նորիկ Մինասի Յոլչյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ մկրշ., 3/3շ. 33բն.

Հեռ..` +374 91509504

Էլ. փոստ`