Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Վալերի Ժորժի Մուրադովի գույքի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2021 թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 15:30-ին Ա/Ձ Վալերի Ժորժի Մուրադովի գույքի կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
2021 թվականի հոկտեմբերի 21-ին ժամը 15:30-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 հասցեում կանցկացվի Ա/Ձ Վալերի Ժորժի Մուրադովի սնանկության գործով գույքի կրկնաճուրդ-վաճառքը հետևյալ լոտով՝
Լոտ 1- Վալերի Ժորժի Մուրադովին պատկանող Արագածոտնի մարզ, գ. Ոսկեվազում գյուղատնտեսական նշանակության 1466.44քմ մակերես ունեցող հողամասը։ Պետական գրանցման վկայական թիվ 02022021-02-0115։
Լոտի մեկնարկային գինն է 885.735 (ութ հարյուր ութանասունհինգ հազար յոթ հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ։
Լոտը կարող է ուսումնասիրվել իր գտնվելու վայրում մինչև աճուրդի տեղի ունենալու օրվանից 3 օր առաջ՝ բոլոր աշխատանքային օրերին ժամը 10:00-18:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարը, որը կազմում է 5,000 ՀՀ դրամ և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը։ Բոլոր վճարումները պետք է կատարվի Ա/Ձ Վալերի Ժորժի Մուրադովի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ հ/հ220499671828000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ, և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան փողոց 53/2/ հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս. Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/

Հասցե` ք. Երևան Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`