Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայկ Գառնիկի Մելքոնյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայկ Գառնիկի Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված


2021թ. հոկտեմբերի 22-ին ժամը 13:00-ին Հայկ Գառնիկի Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Հայկ Գառնիկի Մելքոնյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Արարատբանկ» ԲԲԸ-ում գրավադրված, պարտապանին և գրավատու Սուսաննա Գառնիկի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Խորոնք, Սայաթ-Նովա փողոց թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- բնակելի տունը կառուցվել է 1410քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, ըստ 03062013-04-0022 վկայականի հողամասը ծանրաբեռված է 2 շինությամբ՝ բնակելի տուն 269,8 քմ մակերեսով և անասնաշենք՝ 5քմ մակերեսով, ըստ տեղազննության արդյունքների՝ անասնաշենքը քանդված է, առկա է ջերմոց, որի վերաբերյալ գրառումներ չկան թիվ 03062013-04-0022 վկայականում, բնակելի տան շահագործման տարեթիվը՝ 1-ին հարկը 1980թ., 2-րդ հարկը՝ 1983թ., հողամասի մակերեսը՝ 1410քմ, շենքի մակերեսը՝ 269,8քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, շինության հիմքը՝ ժապավենային, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ տուֆ՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ քառալանջ, փայտե կավարմածի վրա, փայտե ծպեղներով, ծածկույթը՝ թերթաքար (ազբոշիֆեր), մուտքի դուռը մետաղական` մաշված, ներսի դռները, պատուհանների մի մասը փայտե գտնվում են մաշված վիճակում, մի մասը մետաղապլաստե, հատակի մի մասը բետոնապատ, մի մասը տախտակ, պատերը գաջասվաղած, պատված ներկանյութով, գտնվում են մաշված վիճակում, առկա են ճաքեր, սանհանգույցը և լոգարանը՝ միասին, հատակը բետոնապատ, պատերը սվաղած, ներքին հարդարման աշխատանքները ավարտված չեն, առկա է՝ էլ․ մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված: Մեկնարկային գինը՝ 11.416.140 /տասնմեկ միլիոն չորս հարյուր տասնվեց հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Խորոնք, Կոմիտասի փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-բնակելի տունը կառուցվել է 1200քմ մակերե զբաղեցնող հողամասի վրա, հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ բնակելի տուն 232քմ մակերես, հողամասը բարեկարգված չէ, բնակելի տան շահագործման տարեթիվը՝ 1997թ., հողամասի մակերերսը՝ 1200քմ, շենքի մակերեսը՝ 232քմ, հարկայնությունը՝ 1 հարկ, շինության հիմքը՝ ժապավենային, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ կանոնավոր կտրվածքի տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ երկլանջ, փայտե կավարմածի վրա, փայտե ծպեղներով, ծածկույթը՝ թերթաքար (ազբոշիֆեր), մուտքի դուռը մետաղական` մաշված, ներսի դռները և պատուհանները փայտե՝ գտնվում են մաշված վիճակում, պատերը գաջասվաղած, սենյակների հատակները տախտակ, սանհանգույցը և լոգարանը՝ միասին, հատակը սալիկապատած, պատերը սվաղած, առկա է՝ էլ․ մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված: Մեկնարկային գինը՝ 12.236.265 /տասներկու միլիոն երկու հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605713160000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`