Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Գևորգ Ռուբիկի Սարգսյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Գևորգ Ռուբիկի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. հոկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Գևորգ Ռուբիկի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Ա/Ձ Գևորգ Ռուբիկի Սարգսյանի սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 3 լոտ`

Լոտ 1- ՀՀ Արմավիրի մարզ, Շահումյան համայնք, Լ․ Նավասարդյան փող․, 35 հասցեում գտնվող անշարժ գույք/երկհարկանի, սեփ․ վկայական՝ թիվ 2383119, շենքի կադաստրային ծածկագիր՝ 010-020-001, մակերեսը՝ 283,4 քմ /ներքին/, 397,4 քմ /արտաքին/, տնամերձ հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 04-077-010-020, մակերեը՝ 0,123 հա, ջրավազանի կադաստրային ծածկագիրը՝ 010-020-002, մակերեսը՝ 20,5 քմ/ մեկնարկային գինը՝ 25․668․600 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ Արմավիրի մարզ, Շահումյան համայնք, Պողոսյան փող 6 հասցեում գտնվող անշարժ գույք/սեփ․ վկայական՝ թիվ 2796274, շենքի կադաստրային ծածկագիր՝ 04-077-0006-011-001,002 մակերեսը՝ 536,5 քմ /ներքին/, 672,0 քմ /արտաքին/, տնամերձ հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 04-077-0006-011, մակերեսը՝ 0,11 հա, պարիսպ՝ կադաստրային ծածկագիրը՝ 04-077-0006-011-003, մակերեսը՝ 11,6 քմ/ մեկնարկային գինը՝ 22․426․810 ՀՀ դրամ:
Լոտ 3- NISSAN մակնիշի CUBE CUBIK 1.5 տիպարի, 35 AF 008 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց /թ/տ՝ 2005թ․, գույնը՝ արծաթափայլ մետալիկ, հենասարքի համարը՝ YGZ11-100490, հաշվառման վկայագիր՝ HG860233, շարժիչի հզորությունը՝ 80/109 ԿՎ/Ձուժ, վազքի ցուցմունքը տեղազննման պահի դրությամբ 286․390կմ, սրահը կտորե երեսպատվածքով, գույնը սև, գտնվում է միջինից վատ վիճակում, շարժիչը՝ բենզինային, տեղադրված է գազաբալոնային համակարգ, տրանսպորտային միջոցի վիճակը՝ միջին/ մեկնարկային գինը՝ 637․730 ՀՀ դրամ:

Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը և մասնակցության վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ա/Ձ Գևորգ Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150002106216207, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայր /ք.Գյումրի, Անկախության հր.7/, գույքի գտնվելու վայր կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`