Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 05338032 կատարողական վարույթով կայացված <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված, 28.1 հոդված

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.08.2019թ. տրված թիվ ՇԴ3/1388/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան Տաթևիկ Հակոբի Գասպարյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 95.077,30 (իննսունհինգ հազար յոթանասունյոթ դրամ և երեսուն լումա) ՀՀ դրամ, որից` վարկի գումար՝ 82.000 ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 2.866,60 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 247,70 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ` 7.084,80 ՀՀ դրամ, վարկի սպասարկման հաշիվներ` 2.878,20 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել 1.901,60 (մեկ հազար ինը հարյուր մեկ դրամ և վաթսուն լումա) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
19.12.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, ժամկետանց վարկի՝ 82.000 ՀՀ դրամի և հաշվարկված տոկոսների՝ 2.866,60 ՀՀ դրամ գումարի նկատմամբ, յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվեգրել 0,09%-ի չափով տույժ, բայց ոչ ավելի, քան տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը՝ 82.000 ՀՀ դրամը, և այն պատասխանողից բռնագանձել հօգուտկբանկի:
19.12.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, շարունակել պայմանագրի 4.1-րդ կետով նախատեսված ամսական սպասարկման վճարների հաշվարկը՝ վարկի մնացորդի 0,39%-ի չափով, և այն պատասխանողից բռնագանձել հօգուտ բանկի:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապան Տաթևիկ Հակոբի Գասպարյանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`