Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բախշիկ Մկրտչի Մանուկյանին համատեղ բաժնային սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող գույքի դասական եղանակով (գնի ավելացմամբ) աճուրդի կազմակերպման մասին հայտարարություն

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Բախշիկ Մկրտչի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. հոկտեմբերի 01-ին Բախշիկ Մանուկյանի սնանկության գործով առկա գույքի աճուրդը չկայացավ մասնակցության հայտերի բացակայության պատճառով:
2021թ. հոկտեմբերի 26-ին ժամը 10.30-ին Բախշիկ Մկրտչի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի պարտապանին և Նելլի Գուրգենի Թովմասյանին համատեղ բաժնային իրավունքով պատկանող, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ-վաճառք: Պարտապանի գույքը աճուրդին ներկայացվում է մեկ առանձին լոտով: Գույքը օտարվում է ՀՀ սնանկության դատարանի 09.07.2021թ. թիվ ԿԴ1/0028/04/18 որոշման համաձայն:
Լոտ 1 ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 7-րդ թաղամաս, թիվ 11 շենքի թիվ 32 բնակարան 9 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում, ընդհանուր 63 քմ մակերեսով: Առաստաղի բարձրությունը 2,7 մետր, միջհարկային ծածկը երկաթբետոն, մուտքի դուռը մետաղյա, միջսենյակային դռները` փայտանյութից (MDF, DVP), սենյակների հատակները մանրահատակ, պատերը հին ոճի նախշավոր վերանորոգած, լոգարանի հատակը և պատերը սալիկապատ, սանհանգույցի հատակը սալիկապատ, պատերը գաջապատ, ունի փակ պատշգամբ: Բնակարանն ունի էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում: Բնակարանի ներքին հարդարանքում առկա են տարաբնույթ մեխանիկական վնասվածքներ, ճաքեր, պոկված հատվածներ և այլն: Մեկնարկային գինը 6.213.267 ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (ք. Երևան, Օտյան 53/2) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% աճուրդի մասնակցության և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագիրը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում կանոնադրության, պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարել պարտապանի սնանկության հատուկ հաշվին: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է «Կոնվերսբանկ» ՓԲԸ հ/հ 19300 370019500: Լոտին, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`