Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արարատ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
,,Սնանկության մասին ,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. հոկտեմբերի 27-ին ժամը 15:00 - ին սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանի կողմից ք. Երևան, Բագրատունյաց 13, սենյակ 104 հասցեում կանցկացվի Արարատ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով`
Լոտ 1. “Land Crauiser մակնիշի 88 NN 885 պետ. համարանիշի, նույնականացման համար` JTEHJ09J975166-313, գույնը` սև, 2006թ. արտադրության ավտոմեքենա, վիճակը` անսարք, շարժիչը` չաշխատող, արտաքին վթարված տեղերով: Բացակայում են` կողային հայելիները, ղեկային համակարգը, մարտկոցը, շարժիչի կապոտը, էլեկտրոնային սարքերի վահանակը, բեռնախցիկը, ետևի և առջևի լուսարձակները, դռների ներսի երեսպատվածքը, շարժիչի յուղման և հովացման համակարգերը, էլեկտրո և աուդիո համակարգը:
Մեկնարկային գինը կազում է` 890. 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտերի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության 1150007486206238 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`