Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արամ Գևորգի Սաֆարյանին պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Գևորգի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.10.2021թ. ժամը 16:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Արամ Գևորգի Սաֆարյանի թիվ ՍնԴ/1846/04/20 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Նազարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկյացվում հետևյալ գույքը 1 լոտով.
Լոտ N 1. BMW X5: BMW X5 V8 4.4 (նույնացման համարը՝ WBAFB31011LG98025, h/h` 35 QN 983, թողարկման տարեթիվը՝ 2001թ., տ/մ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, սրահը՝ կաշվե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, առկա են պատռվածքներ, շարժիչը՝ բենզինային, ապամոնտաժված և ապակոմպլեկտավորված, տ/մ վիճակը՝ անսարք, վատ վիճակ) Գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Տիմիրյազև 13): Գույքը գրավադրված է <<Մոգո>> ՈւՎԿ ՍՊ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց:
Մեկնարկային գինն է 730 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 19.10.2021թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<<Ակբա Բանկ>> ԲԲԸ, հ/հ 220531021180000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ դիմելով աճուրդի կազմակերպչին (սնանկության գործով կառավարչին)՝ աճուրդն սկսվելուց առաջ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել, կառավարիչ Ն. Նազարյանին (հեռ. +374 98 05 16 16) կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ:

Հասցե` ՀՀ, ք. Երևան Մովսես խորենացի 209 շենք, բն 22

Հեռ..` +374 98 05 16 16

Էլ. փոստ`