Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2154/04/19 սնանկության գործով պարտապան «Մին-Հով» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի և վերջինիս կողմից պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ստանձնած վարկային պատավորությունների կատարման նպատակով՝ որպես ապահովման միջոց, գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի (կրկնաճուրդի) կազմակերպման և անցկացման մասին

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Մին-Հով» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/2154/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «Մին-Հով» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապան «Մին-Հով» ՍՊԸ-ին պատկանող գույքերի և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձանց պատկանող, գրավի առարկա հանդիսացող, անշարժ գույքերի աճուրդային վաճառքը կայացել է մասնակի, վաճառվել է թիվ 4 լոտը:

2021թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/2154/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «Մին-Հով» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/2154/04/19 սնանկության գործով 21.01.2020թ. ՀՀ սնանկության դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապան «Մին-Հով» ՍՊԸ-ին պատկանող գույքերի և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձանց պատկանող, գրավի առարկա հանդիսացող, անշարժ գույքերի աճուրդային վաճառք, բաղկացած յոթ լոտից՝ ստորև ներկայացված հերթականությամբ և մեկնարկային գնով`
Լոտ 1. ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Դեմիրճյան փողոց, 12 և 14 շենք, թիվ 12 հասցեում գտնվող բնակարան, որը գտնվում է 11 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում:
Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2553144 վկայական տրված՝ 02.06.2008թ.: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2553144 վկայականի շենքի տվյալները բաժնի կադաստրային համարը՝ 01-006-0028-0144-001-012, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագորշման նպատակը՝ բնակարան, մակերեսը ՝ 365,7 ք.մ., իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2553144 վկայականի լրացուցիչ նշումներ, փոփոխություններ բաժնի՝ սեփականատիրոջ բաժնեմասը 2375,2 քմ շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և 1515,0 քմ հողամասի նկատմամբ կազմում է 3657/65846:
Շենքի հիմքը՝ միաձույլ ե/բ, շենքի պատերը՝ մոնոլիտ, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, միջհարկային բարձրությունը՝ h = 3.0 մ, շենքի հարկերի քանակը՝ 11 հարկ, բնակարանի հարկը՝ 7-րդ հարկ, բնակարանի մակերեսը ՝ 365.7քմ, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտե և մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղապլաստե, ներքին հարդարումը՝ խոհանոցի հատակը սալիկապատված, սենյակների մի մասի հատակը մանրատախտակ, մյուս մասը սալիկապատված, պատերի մի մասը գաջասվաղված, պատված ներկանյութով, մյուս մասը գաջասվաղված, պաստառապատված, պատշգամբի հատակը՝ պրեսգրանիտ, բնակարում առկա են՝ թվով 3 հատ սանհանգույց և լոգարան՝ միասին, և մեկ առանձին սանհանգույց, հատակը և պատերը երեսպատված կերամիկական սալիկներով: Բնակարանն ապահովված է էլ. մատակարարմամբ, ջրամատակարարմամբ, կոյուղով:
Ըստ գնահատումն իրականացնող «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի գնահատման, ընդհանուր առմամբ, բնակարանի ներքին հարդարումը տեղազննման պահին գտնվում էր գերազանց վիճակում:
Անշարժ գույքը հանդիասնում է գրավի առարկա, որի հիմքով գրանցված է գրավառուի սահմանափակումը (գրավի իրավունքը):
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 202,463,079 ՀՀ դրամ:
Լոտ 2. Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Շաքի համայնք, Ջրվեժի փողոց, թիվ 1 հասցեում գտնվող ձկնաբուծական տնտեսություն:
Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2738231 վկայականի տրված՝ 27.10.2011թ.՝ հողամասի տվյալներն են՝ կադաստրային համարը՝ 09-070-0165-0002, նպատակային նշանակությունը՝ ջրային, օգտագործման նպատակը՝ կառուցման և սպասարկման համար, հողամասի չափը՝ 1.0 հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Շինության տվյալներն են՝ կադաստրային համարը՝ 09-070-0165-0002-001, օգտագործման նպատակը՝ ձկնաբուծական տնտեսություն, մակերեսը՝ 1274.5 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Ձկնաբուծական տնտեսությունը կառուցվել է 1 հա մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասը ցանկապատված է, մուտքի մասում տեղադրված է մետաղական դարպաս: Հողամասը որոշ չափով բարեկարգված է, առկա են վայրի, պտղատու ծառեր: Հողամասում մոնտաժված են ջրամատակարարման խողովակներ և ջրավազանների սպասարկման համակարգ, նշված խողովակներով ջուրը մատակարարվում է հողամասում առկա ջրավազաններ: Ջրավազաններից մի մասը չի շահագործվում: Հողամասում կառուցված շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 1274.5քմ:
Ջրավազանների ընդհանուր թիվը կազմում է՝ 35 հատ, որոնք բաժանված են տարբեր բաժինների, որտեղ մեկ համալիրը կազմված է՝ 5 /հինգ/ ջրավազանից, 2-րդ /երկրորդը/՝ 23, 3-րդ /երրորդը/՝ 7 ջրավազանից:
Տարածքում առկա է նաև սենդվիչ պանելներից հավաքված շենք՝ մանրաձկան արտադրության համար: Շենքի հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ցոկալային հատվածը մոտ մեկ մետտր բարձրությամբ, շարված՝ քարով, պատերը՝ սենդվիչ պանելներ, տանիքը՝ երկլանջ, ֆերմաների վրա մոնտաժված են սենդվիչ պանելներ, դռներն ու պատուհանները՝ մուտքի դուռը մետաղական, պատուհանները մետաղապլաստե, ներքին հարդարանքը՝ հատակը բետոնապատ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, կոմունիկացիաներ՝ էլ.մատակարարում, ջրամատակարարում: Նշված շինության գծային չափերը կազմում են՝ 15X24 մետր: Նշված սենդվիչ պանելներով շինությունը ներառված չէ սեփականության իրավունքի գրանցման վկայականում:
Հատուկ նշում. Նշված սենդվիչ պանելներից հավաքված շինությունը անկախ գնահատող «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից 30.09.2020թ. կազմված գնահատողի մասնագիտական եզրակացությամբ ներառված է գնահատման օբյեկտի կազմում, որի արժեքը արտացոլված է /ներառված է/ վերը նշված եզրակացությամբ նշված անշարժ գույքի սեփականության իրավունքի շուկայական արժեքի մեջ՝ մեկ միասնական արժեքով:
Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2738231 վկայականում արտացոլված անշարժ գույքը հանդիասնում է գրավի առարկա, որի հիմքով գրանցված է գրավառուի սահմանափակումը (գրավի իրավունքը):
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 42,702,349 ՀՀ դրամ:

Լոտ 8. Սպիտակ տարա, քանակը՝ 10 հատ, նախատեսված է մանրաձուկ արտադրելու համար, տարողությունը մոտ 1.5տ., օգտագործված է, ունի որոշ չափով մաշվածություն:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 77,486 ՀՀ դրամ:
Լոտ 9. Կանաչ տարա, քանակը՝ 90 հատ, նախատեսված է մանրաձուկ արտադրելու համար, տարողությունը մոտ 290 լիտր, օգտագործված է, ունի որոշ չափով մաշվածություն:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 348,680 ՀՀ դրամ:
Լոտ 10. Մետաղական կոնստրուկցիաներ, քանակը՝ 35 հատ: Նկարագրությունը՝ մանրաձուկ արտադրելու համար նախատեսված տարաները կրող մետաղական կոնստրուկցիաներ, օգտագործված է, ունի որոշ չափով մաշվածություն:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 135,599 ՀՀ դրամ:
Լոտ 11. Փոքր տարա, քանակը՝ 900 հատ: Ձկնկիթի համար նախատեսված փոքր չափսի պլաստմասե տարաներ, օգտագործված են, ունեն որոշ չափով մաշվածություն:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 348,680 ՀՀ դրամ:
Լոտ 12. Կիսակլոր ջրավազաններ, քանակը՝ 3 հատ: Նկարագրությունը՝ մետաղական կիսակլոր շրջանակաձև, փոքրածավալ ջրավազաններ, մայրական կազմի պահպանման և ձկնկիթ ստանալու և առանձնացնելու համար, օգտագործված են, ունեն որոշ չափով մաշվածություն:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 58,115 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով և անձնագրի պատճեն:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան «Մին-Հով» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402057110000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխաման ծախսերը. նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պ. 1/1, բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`