Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գայանե Կարուշի Կիրակոսյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գայանե Կարուշի Կիրակոսյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. հոկտեմբերի 22-ին ժամը 14:00-ին Գայանե Կարուշի Կիրակոսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի 26, №33 հասցեում կանցկացվի Գայանե Կարուշի Կիրակոսյանին պատկանող, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 15 լոտ`

Լոտ 1 – Շղթա /ընդհանուր կշիռը 40․5գ, ոսկու կշիռ՝ 40,3գ, 583 հարգի, ոչ թանկարժեք այլ մետաղ՝ 0․2գ /, մեկնարկային գինը՝ 659․910 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Շղթա /ընդհանուր կշիռը 41․2գ, ոսկու կշիռ՝ 41գ, 583 հարգի, ոչ թանկարժեք այլ մետաղ՝ 0․2գ /, մեկնարկային գինը՝ 671․370 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Մատանի ամուսնական /ընդհանուր կշիռ՝ 6.3 գ., 958 հարգի/, մեկնարկային գինը՝ 169․520 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Մատանի ամուսնական /ընդհանուր կշիռ՝ 4․6 գ., 583 հարգի/, մեկնարկային գինը՝ 75․320 ՀՀ դրամ:
Լոտ 5 – Մատանի կանացի /ընդհանուր կշիռ՝ 3․4 գ., 583 հարգի/, մեկնարկային գինը՝ 55․670 ՀՀ դրամ:
Լոտ 6 – Մատանի կանացի /ընդհանուր կշիռ՝ 3․3 գ., 583 հարգի/, մեկնարկային գինը՝ 54․040 ՀՀ դրամ:
Լոտ 7 – Ականջօղ /ընդհանուր կշիռ՝ 3․5 գ., ոսկու կշիռ՝ 2․9գ, 583 հարգի, քար՝ 0․6գ/, մեկնարկային գինը՝ 47․490 ՀՀ դրամ:
Լոտ 8 – Կախազարդ /ընդհանուր կշիռ՝ 0․7 գ., ոսկու կշիռ՝ 0․4գ, 583 հարգի, քար՝ 0․3գ/, մեկնարկային գինը՝ 6․550 ՀՀ դրամ:
Լոտ 9 – Կախազարդ /ընդհանուր կշիռ՝ 1․7 գ., ոսկու կշիռ՝ 1․1գ, 583 հարգի, քար՝ 0․6գ/, մեկնարկային գինը՝ 18․010 ՀՀ դրամ:
Լոտ 10 – Շղթա /ընդհանուր կշիռը 2․1գ, ոսկու կշիռ՝ 2․0գ, 583 հարգի, ոչ թանկարժեք այլ մետաղ՝ 0․1գ /, մեկնարկային գինը՝ 32․750 ՀՀ դրամ:
Լոտ 11 – Կախազարդ /ընդհանուր կշիռ՝ 2․1գ, 1․9գ՝ 750 հարգի, 0․2գ՝ 500 հարգի /, մեկնարկային գինը՝ 42․830 ՀՀ դրամ:
Լոտ 12 – Շղթա /ընդհանուր կշիռը 4․0գ, ոսկու կշիռ՝ 3․9գ, 750 հարգի, այլ նյութ՝ 0․1գ /, մեկնարկային գինը՝ 82․160 ՀՀ դրամ:
Լոտ 13 – Կախազարդ /ընդհանուր կշիռ՝ 1․2 գ, 583 հարգի/, մեկնարկային գինը՝ 19․650 ՀՀ դրամ:
Լոտ 14– Կախազարդ /ընդհանուր կշիռ՝ 0․7գ, 0․5գ՝ 583 հարգի, 0․2գ՝ 500 հարգի/, մեկնարկային գինը՝ 11․000 ՀՀ դրամ:
Լոտ 15– Կախազարդ /ընդհանուր կշիռ՝ 6․0գ, ոսկու կշիռ՝ 4․0գ, 583 հարգի, քար՝ 2․0գ /, մեկնարկային գինը՝ 65․500 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը և մասնակցության վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Գայանե Կարուշի Կիրակոսյանի սնանկության 1150014786156188 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, գույքի գտնվելու վայր կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`