Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0010/04/15 սնանկության գործով <<Խաչատրյանի ԻՆկա>>ՍՊԸ-ի վարկի ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավական հանդիսացող գույքի աճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

05.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Խաչատրյանի ԻՆկա>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. Նոյեմբերի 02-ին ժամը 12:00-ին <<Խաչատրյանի ԻՆկա>> ՍՊԸ-ի թիվ ԼԴ4/0010/04/15 սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ հասցեում կանցկացվի <<Խաչատրյանի ԻՆկա>> ՍՊԸ-ի վարկի ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավական հանդիսացող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
ԼՈՏ 1- ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հ․ Պարոնյանի փողոց թիվ 19 հասցեում գտնվող բնակելի տուն, 2 հարկ, նկուղ, քարե կրող պատերով և բետոն հողամասի տվյալներ- կադաստրային համար՝ 06․001-44-16, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի տան կառուցապատման, հողամասի չափը՝ 0,021 ՀԱ, շենքի տվյալները՝ կադաստրային համարը՝ 06․001-44․16․1, նպատակային նշանակությունը՝ բնակելի, մակերեսը՝305,08քմ, բաց պատշգամբ՝ 40,2քմ, ավտոտնակ՝ 59քմ և մառան՝ 5,5քմ, սեփականատեր/գրավատու/՝Արտակ Խաչատրյան , Անի Խաչատրյան սեփականության վկայական՝650245, տրված՝ 23.09.2002թ., գրավադրված է <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում, 18.500.000 ՀՀ դրամ մեկանարկային գնով, ծանրաբեռնված է բնակիչներով/,որոնց հետագա և հնարավոր վտարման գործընթացը և ծախսերը կկատարի գնորդը
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի <<Խաչատրյանի ԻՆկա>> ՍՊԸ-ի սնանկության գործով հ/հ 16001006011111 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ք․ Գյումրի, Երկ․ Գծի փողոց, 20շ․, բն․ 4

Հեռ..` +37494-70-70-51

Էլ. փոստ`