Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՍՏԷԴՅԱՆ» ՍՊԸ-ի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

01.10.2021թ. հայտարարված «ՍՏԷԴՅԱՆ» ՍՊԸ-ի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
26.10.2021թ. ժամը 14:00-ին «ՍՏԷԴՅԱՆ» ՍՊԸ-ի /գործ թիվ ԿԴ1/0091/04/17/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «ՍՏԷԴՅԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է.
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Եսայան փողոց, թիվ 24 արտադրական օբյեկտ`
• Ցեմենտի պահեստ` 114.6 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-001-000,
• Ցեմենտի պահեստ /բունկեր/ ` 59.62 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-002,
• Ավտոմատ բետ. խառ. հանգ` 1112 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-003,
• Ամրան և կաղապ, արտ արտադրամաս, 8943 /քմ/, կադէաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-004,
• Ավազի ընդ. հանգույց, 729.1 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-005,
• Օժ. ծառ. հանգույց, 1123 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-006,
• Ավազի պահեստ, 1343 /քմ/, 07-007-0015-0007-007,
• Կշեռքների շինություն, 19 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-008,
• Էլ. ենթակայան, 107.1 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-010,
• Շինություն, 9.6 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-009,
• Ջրավազան, 46.2 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-0207-0015-0007-011,
• Պահակակետ, 23.3 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-012,
• Երկաթուղային գծեր, 789.6 /քմ/, կադաստրային ծածկագիրը` 07-007-0015-0007-013,
• Ցանկապատ, 254,4 /քմ/, կադաստրային ծածկագիր` 07-007-0015-0007-014,
և 3.786 /հա/ մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիրը 07-007-0015-0007- գույքի ընդհանուր արժեքը կազմում է 143.197.500 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը ծանրաբեռնված է գրավի իրավունքով:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքը ծանրաբեռնված է գրավի իրավունքով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028025237200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`