Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հակոբ Հրանտի Քեհեյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

01.10.2021թ. հայտարարված Հակոբ Հրանտի Քեհեյանի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
27.10.2021թ. ժամը 11:00-ին Հակոբ Հրանտի Քեհեյանի /ս/գ/ թիվ ԵԴ/0859/04/18/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Հակոբ Հրանտի Քեհեյանին սեփականության իրավունքով պատկանող, «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված, անշարժ գույքի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է՝
Լոտ 1. ք.Երևան, Արաբկիր համայնք, Արաբկիր 39փող., թիվ 14/1, 448.6 քառ. մ. ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 22.0 քառ.մ. ավտոտնակ, 3.8 քառ.մ. խորդանոց, 10.2 քառ.մ մառան և 0.0322 /հա/ մակերեսով բնակելի տան կառուցման և սպասարկման հողամաս, սեփ. վկայական՝ 1993997, հանդիսանում է Հակոբ Հրանտի Քեհեյանի սեփականությունը- 98.560.800 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192727 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`