Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում « Արփալիք »ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

07.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սաղաթել Ալեքսանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ժամը 14:30-ին «Արփալիք» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդ վաճառքը չի կայացել գնորդ չլինելու պատճաոով: 2021 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 14:30-ին «Արփալիք» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ`Ս Ալեքսանյանի կողմից ք.Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար 3-րդ անձ՛ Արմեն Կախյանին սեփականության իրավունքով պատկանող և << Վեկտոր Ինվեստմենթս >> ՍՊԸ-ում գրավադրված ներքոնշյալ գույքի կրկն աճուրդ - վաճառքն ` 1( մեկ) առանձին լոտով` նախկին կրկնաճուրդից 10 տոկոս իջեցված մեկնարկային գնով: Լոտ 2- Մեկնարկային գինը – 5.977.800 / հինգ միլիոն ինն հարյուր յոթանասուն յոթ հազար ութ հարյուր / ՀՀ դրամ Գտնվելու վայրը – Լոռու մարզ, ք.Վանաձոր, Զաքարյան փող., 6 շենք, բն.27 / Սեփականության վկայական N1884564, տրված 11.11.2009թ. /: Գրավադրված է << Վեկտոր Ինվեստմենթս >> ՍՊԸ-ում: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և Անհատ Ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով` «Արարատ բանկ» ԲԲԸ-ում հ/հ 15100860109901 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 077677757: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ալեքսանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Ներսիսյան 13/3

Հեռ..` +37477677757