Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում « Սուրշին » ՍՊԸ-ի գույքերը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

07.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սաղաթել Ալեքսանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման 2021 թվականի օգոստոսի 17-ին ժամը 12:30-ին «Սուրշին» ՍՊԸ-ի գույքը չի օտարվել գնորդ չլինելու պատճառով: 2021 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 12:30-ին « Սուրշին » ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ`Ս Ալեքսանյանի կողմից ք.Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդ - վաճառքն ` 3( երեք ) առանձին լոտերով. նախկին կրկնաճուրդից 10% իջեցված մեկնարկային գներով: Լոտ 1- Մեկնարկային գին-3.231.169 ( երեք միլիոն երկու հարյուր երեսուն մեկ հազար հարյուր վաթսուն ինն ) ՀՀ դրամ: Գտնվելու վայրը- ՀՀ Լոռու մարզ, Ղուրսալի համայնք, 13 փողոց, 1/1,զբաղեցրած հողամաս 122,537,6 քմ. ( ծանրաբեռնված է կադաստրային արժեքով-17645414 ՀՀ դրամ, սեփ.վկ.30052019-06-0058 տրվ.30.05.2019թ.) Սեփականատեր << Սուրշին >> ՍՊԸ: Լոտ 2 – Մեկնարկային գին- 880.974 / ութ հարյուր ութանասուն հազար ինն հարյուր յոթանասուն չորս )Հ Հ րամ: Գտնվելու վայրը- ՀՀ Լոռու մարզ,Ղուրսալի համայնք, 13 փող.,1/2 զբաղեցրած հողամաս -31.871քմ ( ծանրաբեռնված է կադաստրային արծեքով-4589424 ՀՀ դրամ, սեփ.վկ.21082012-06-0161, տրվ.21.08.2012թ.): Սեփականատեր << Սուրշին >> ՍՊԸ: Լոտ 3 - Մեկնարկային գին-370.693 ( երեք հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր իննսուն երեք) ՀՀ դրամ: Գտնվելու վայրը- ՀՀ Լոռու մարզ,Ղուրսալի համայնք,13 փող., 1/5 զբաղեցրած հողամաս 15.204,1 քմ ( ծանրաբեռնված է կադաստրային արժեքով – 2189390 ՀՀ դրամ, սեփ.վկ.30052019-06-0059, տրվ.30.05.2019թ./ Սեփականատեր << Սուրշին >> ՍՊԸ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և Անհատ Ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով`Վանաձոր մասնաճյուղի սնանկության գործավ կառավարիչ Ա/Ձ Ս.Ալեքսանյանի հ/հ «Արարատ բանկ» ՓԲԸ-ում 1510040269450100 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը: Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 077677757: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ալեքսանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Ներսիսյան 13/3

Հեռ..` +374 77677757