Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

08.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021 թվականի հոկտեմբերի 1-ին , ժամը 15:00 –ին ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ1651/04/20 սնանկ ճանաչված «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից հայտարարված «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը կայացել ե մասնակի, վաճառվել է թիվ 5 լոտը:
2021 թվականի նոյեմբերի 1-ին ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ1651/04/20 սնանկ ճանաչված «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից կառավարիչի գրասենյակում /ք.Երևան,Ազատության 14-54 / հասցեում կանցկացվի «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը 3 հատ առանձին լոտերով, համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 25.02.2021թ և 01.04.2021թ. «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքն աճուրդով վաճառելու թույլտվության որոշումների: Աճուրդի ներկայացվում է ՝
ԼՈՏ 1 - ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 16 հասցեում գտնվող անշարժ գույք /վկայական համար ՝391031 տրված 30.11.2000թ / նախկին սննդի կոմբինատ/; Հողամասի չափը կազմում է 1.1 հա իրավունքի տեսակը մշտական օգտագործման նպատակային նշանակությունը բնակավայրերի , շենքի ընդհանուր մակերեսը 8753,9 ք.մ որից 72,36ք.մ Էլեկտրակայանի շինություն ,68 ք.մ անցակետ, 87,22 պահեստ,60,6 ապաստարան : Գույքի իրավունքի տեսակը սեփականություն ,նպատակային նշանակությունը արտադրական : ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 16 հասցեում գտնվող անշարժ գույքի հողամասի և շենքի /վկայական համար ՝391031/ կրկնաճուրդի ներկայացված անշարժ գույքի գինը առանց չվճարված հողի և շենք շինության կադաստրային արժեքի կազմում է ՝ 77.045.013 ՀՀ դրամ: Գույքը գտնվում է ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձորի գեղատեսիլ վայրերից մեկում ,գերեզմանատան հարևվանությամբ : Շենքը ունի 3 հարկ ,քարե զանկապատ ,ենթայանի շենք , նկուղային հարկ : Ամբողջ շենքը ունի վերանորոգման կարիք հատկապես տանիքը : Գնորդի կողմից պետք է առանձին վճարվի գույքի /հողի և շինության /կադաստրային արժեքները գնման պահին գործող արժեքով :
ԼՈՏ 2 - ՀՀ Գեղարքունիկի մարզի Սևան քաղաքի Երևանյան թողոցի թիվ 70/2 հասցեում գտնվող անշարժ գույքի թիթեղյա-տաղավարի 59,11ք.մ կադաստրային ծածկագիր 05-004-0049-2068-001 իրավունքի տեսակը սեփականություն, /վկայական համար ՝ 21102019-05-0023/ և ՀՀ Սևանի Ազգային պարկ ՊՈԱԿ-ից վարձակլված հողի /որի ժամկետը լրանում է 15.07.2022թ/ հողատարածքի նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների : Ընդհամենը լոտ 2-ի արժեքն է ՝ 2.066.715 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման,գրանցման, հողի վարձակալության, գույքահարկի, հողամասի չափագրման և հնարավոր այլ ծախսերը կատարվելու են գնորդի կողմից:Գնորդը կրելու է նաև փաստացի տիրապետողների հնարավոր վտարման, վարձակկալության ժամկետի հետագա երկարացման,«Սևան Ազգային Պարկ»ՊՈԱԿ-ի կողմից վարձակալի փոփոխության համաձայնության ստացման, ինչպես նաև առաջացած բոլոր հնարավոր ռիսկերը:Հողամասում առկա է նաև վագոն տնակներ,որոնք սեփականության իրավունքով պատկանում են այլ անձի և հնարավոր վտարման գործողությունները ևս կատարվելու են գնորդի կողմից, նրա միջոցներով և հաշվին:
ԼՈՏ 6 -«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գործարանային փողոցում գտնվող անշարժ գույքի /վկայական համար ՝0229476 տրված 04.08.200թ / և շարժական գույքի /որը հանդիսանում է անշարժ գույքի անբաժանելի մաս/ շուկայական արժեքը կազմում է ՝ 11.107.125 ՀՀ դրամ,որի մեջ ներառված չէ կադաստրային արժեքը՝ : Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման, չափագրման ծախսերը և վաճառքի պահին գործող հողի և անշարժ գույքի կադաստրային արժեքների վճարները:
Գնորդը կատարելու է գույքի տեղափոխման, ձևակերպման,հնարավոր է վտարման, կադաստրային արժեքի և այն գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813017490700 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան, Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`