Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով

08.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

2021թ. նոեմբերի 8-ին, ժամը 1130 ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1 ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, թաղամաս 6, Կ.Դեմիրճյան փողոց, թիվ 87/1 հասցեում գտնվող անշարժ գույքը /37,98քմ մակերեսով հողամաս և նրա վրա կառուցված 25,46քմ ընդհանուր մակերեսով լվացքատունը/ 260085 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 5-ը: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի): Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 5 % չափով, աճուրդի մասնակցության վճարը 2000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,
2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք. Տաշիր,Վ.Սարգսյան 94

Հեռ..` (0254) 2-29-31, 2-34-06

Էլ. փոստ`