Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

09.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՄԽՉՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
<< Հրապարակային սակարկությունների մասին,, ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Հայտարարություն

09.11.2021թ. ժամը 14:00 ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավարի կողմից Մխչյանի համայնքապետարանում(հասցե՝ Սունդուկյան 2) դասական աճուրդի եղանակով անցկացվելու է համայնքային սեփականություն հանդիսացող, 03-059-0234-0015 ծածկագրի գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի(հողի կարգը՝ 4-րդ կարգ) 0,46 հա հողամասի աճուրդ-վաճառք:
Հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1500000(մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Հողամասը մոտ է հաղորդակցության ուղիներին:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ(ներառյալ սերվիտուտ) առկա չեն:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա)հայտ, բ)մասնակցության համար սահմանված չափով անդորրագիր, գ)անձնագիր:
Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար` տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 750000 ՀՀ դրամ՝ կանխիկ կարգով:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի անցկացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար դիմել Մխչյանի համայնքապետարան: Կանոնակարգի պատճենները տրամադրվում են պատճենահանման համար կատարված ծախսերի դիմաց վճարելուց հետո:
Աճուրդի քայլի չափ է սահմանված 75000 ՀՀ դրամ:

Հասցե` Մխչյան Սունդուկյան-2

Հեռ..` +374-77971098

Էլ. փոստ`