Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ծովագայլ» ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

10.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ծովագայլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. հուլիսի 29-ին ժամը 12:00-ին ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2021թ. նոյեմբերի 12-ին ժամը 12:00-ին ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար Յունիբանկ ԲԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երեք առանձին լոտերով:
3.լոտ - ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Մասիս-Նորաբաց ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 1 հասցեում ՙՄասիս ջերմատնային կոմբինատ՚ ԲԲԸ-ն և ընկերությունում գտնվող 10 անվանումով շենք և տարբեր տեսակի շինություններ, ջերմոցներ և հողամաս /հողամասի մակերեսը՝ 10.9 հա, շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է` 2312.5քմ, ջերմոցների ընդհանուր մակերեսը կազմում է՝ 7364.2քմ/, գրավադրված է՝ Յունիբանկ ԲԲԸ-ում, մեկնարկային գինը` 10.564.000 ՀՀ դրամ:
Ծանոթություն վերը նշված գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը, որը մոտավորապես կազմում է՝ 208.626.000 ՀՀ դրամ:
5.լոտ - ՀՀ Արարատի մարզ, Ռանչպար համայնք, Նոր թաղամաս 1-ին փող., թիվ 18 հասցեում գտնվող 10 տարբեր տեսակի արտադրական շինություններ և հողամաս/ հողամասի մակերեսը՝ 64.3 հա, տարբեր արտադրական շինություններ, ընդհանուր մակերեսը կազմում է` 2789.4քմ/, գրավադրված է՝ Յունիբանկ ԲԲԸ-ում, մեկնարկային գինը` 15.442.000 ՀՀ դրամ:
Ծանոթություն վերը նշված գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը, որը մոտավորապես կազմում է՝ 219.906.000 ՀՀ դրամ:
6.լոտ - ՙՄասիսի Ջերմատնային կոմբինատ՚ ԲԲԸ-ի թվով 1230 հատ բաժնետոմսեր, գրավադրված է՝ Յունիբանկ ԲԲԸ-ում, մեկնարկային գինը` 51.906.000 ՀՀ դրամ:
Աճուրդից գույք ձեռք բերելու դեպքում, գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930051257890100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`