Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Կանթեղ> ՓԲԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

11.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Կանթեղ> ՓԲԸ սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2021թ.նոյեմբերի 04-ին, ժամը 14:00 , <Կանթեղ> ՓԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի <Կանթեղ> ՓԲԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված <Կանթեղ> ՓԲԸ -ին 2 լոտով պատկանող միջոցներըը 33.268.206 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով`
Կոտայքի մարզ, Եղվարդ, Շիրակի փող 41 հասցեում՝
Լոտ 1. Անշարժ գույք - Կոնվերսբանկ ՓԲԸ-ում գրավադրված է թվով 9 շենքեր և շինություններ, պարիսպ, հողամաս 7330 ք/մ (վկայական՝ 1253418 ) մեկնարկային գինն է 31.833.315 ՀՀ դրամ (7330 քմ հողամասի կադաստրային արժեքը մուծված չէ ,վճարումը կատարվելու է գնորդի կողմից): Գույքի նկարագիրը՝ Շենքեր, շինությունները կառուցվել են 7,330 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա` 756.4 քմ մակերեսով արտադրամաս (N1), 176.2 քմ մակերեսով արտադրամաս(N2), 146.0 քմ մակերեսով արտադրամաս (N3), 149.1 քմ մակերեսով արտադրամաս (N4), 192.0 քմ մակերեսով ծածկոց (N5), 24.7 քմ մակերեսով պահակատուն (N6), 83.2 քմ մակերեսով ծածկոց (N8), 37.0 քմ մակերեսով էլ. ենթակայան (N9) և 99.5 խմ ծավալով պարիսպ: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, գործառնական նշանակությունը՝ արտադրական:
Լոտ2. Կաթսայատուն - (171 քմ , վկայական՝ 1253419 ) - մեկնարկային գինն է
1.434.890 ՀՀ դրամ: (287 քմ հողամասի կադաստրային արժեքը մուծված չէ): Գույքի նկարագիրը՝ Գտնվում է ,ՀՀ Կոտայքի մարզ ք. Եղվարդ, Շիրակի փողոց հասցեում կիսաքանդ վիճակում, տանիքը մասնակի ապամոնտաժված է, իսկ առկա մասը փլուզվում է՝ ստեղծելով մարդկանց կյանքի համար վտանգավոր իրադրություն: Դռներն ու պատուհանները բացակայում են, առկա ճաղավանդակներ: Արտաքին կրող պատերի վրա նկատելի քանդված և փլուզված հատվածներ: Շենքը սեյսմիկ խոցելի է, վերջինիս շահագործման հանձնելուց առաջ պարտադիր պետք է անցկացվի սեյսմակայունության փորձաքննություն: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, գործառնական նշանակությունը՝ արտադրական:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Հայբիզնեսբանկ> Սևան մ/ճ 1150009334044066 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով` ք.Աբովյան, Կոտայքի 8: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` +374 99201390

Էլ. փոստ`