Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լիլիթ Խաչատուրի Հովհաննիսյանին պատկանող <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա զարդերը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

11.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2021 թվականի հոկտեմբերի 11-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2021 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 25.09.2020 թվականի թիվ ՍնԴ/2289/04/20 վճռով սնանկ ճանաչված Լիլիթ Խաչատուրի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Լիլիթ Խաչատուրի Հովհաննիսյանին պատկանող <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա զարդերի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) լոտով:
Լոտ 1 ՝
մատանի-կշիռը՝ 5.25 գրամ, հարգը՝ 585
մատանի /մուգ կապույտ քարերով/-կշիռը՝ 1.79 գրամ, հարգը՝ 585
ականջօղ /մուգ կապույտ քարերով/- կշիռը՝ 3.84 գրամ, հարգը՝ 585
ականջօղ -կշիռը՝ 3.53 գրամ, հարգը՝ 585
Գույքի մեկնարկային գինը իջեցվում է 2% և կազմում է՝ 249.040 (երկու հարյուր քառասունինը հազար քառասուն) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսը : Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով մինչև հայտի ներկայացման պահը՝ Արարատբանկ ԲԲԸ-ում բացված պարտապանի հատուկ հաշվին 15100780932109: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի մասին հայտարարությունում նշված հասցեում գտնվող դատարանի գրասենյակ /հասցե` ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2/: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի հետ կապված ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`