Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նելլի Վարուժանի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա զարդերը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

11.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2021 թվականի հոկտեմբերի 11-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2021 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 12.50-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 15.04.2021 թվականի թիվ ՍնԴ/0733/04/21 վճռով սնանկ ճանաչված Նելլի Վարուժանի Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Նելլի Վարուժանի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա զարդերի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1 – խաչ (կշիռը՝ 0.83 գրամ, հարգը՝ 583, դեղին գույնի), խաչ (կշիռը՝ 0.45 գրամ, հարգը՝ 583, դեղին գույնի, փոքր-ինչ դեֆորմացված), ապարանջան (կշիռը՝ 2.07 գրամ, հարգը՝ 585, դեղին գույնի, երկու կողմերում <Մերի> և գրառումներով, փականի վրայի օղակը բացված), ապարանջան (կշիռը՝ 16.69 գրամ, հարգը՝ 583, դեղին գույնի), ականջօղ թվով 2 հատ (կշիռը՝ 5.53 գրամ, հարգը՝ 585, դեղին գույնի, կենտրոններում առկա են մեկական սպիտակ քարեր), մատանի (կշիռը՝ 3.27 գրամ, հարգը՝ 585, դեղին գույնի, կենտրոնում առկա է թվով մեկ հատ սպիտակ քար), մատանի (կշիռը՝ 3.24 գրամ, հարգը՝ 583, դեղին գույնի, առկա է թվով մեկ հատ կարմիր քար՝ արհեստական ռուբին), մատանի (կշիռը՝ 2.01 գրամ, հարգը՝ 583, դեղին գույնի, առկա է թվով մեկ հատ փիրուզագույն քար):
Մեկնարկային գինը իջեցվում է 2% և կազմում է՝ 587.765 (հինգ հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսը : Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով մինչև հայտի ներկայացման պահը՝ Արարատբանկ ԲԲԸ-ում բացված պարտապանի հատուկ հաշվին 15100177718577: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի մասին հայտարարությունում նշված հասցեում գտնվող դատարանի գրասենյակ /հասցե` ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2/: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի հետ կապված ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`