«Արգոսա Տրանս» ՍՊԸ-ի գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին
12.10.2021
08.10.2021թ-ին նշանակված «Արգոսա Տրանս» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ/0024/04/15 սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:
05.11.2021թ. ժամը 12:20-ին «Արգոսա Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի «Արգոսա Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդային վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-1. Արարատի մարզի Ոստան համայնքի Մայիսյան փողոցի թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույք՝ 456,7 քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ կառուցված 0,16 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վրա: Տանը կից առկա են նաև հետևյալ շինություններ՝ 4,85 քմ մակերեսով կաթսայատուն, 22,54 քմ մակերեսով ավտոտնակ, 13,79 քմ մակերեսով պահեստ, 13,63քմ մակերեսով բաղնիք, 9,0քմ մակերեսով թոնրատուն, 29,26քմ մակերեսով մառան, 10,05քմ մակերեսով կաթսայատուն, 234,6քմ մակերեսով ջերմոց, 13,0քմ, 11,9քմ, 12,4քմ, 30,6քմ և 12,1քմ ծածկ և 4,5քմ և 5,9 խմ պարիսպ: Տունը շարված է տուֆ քարով, երկաթբետոնե տանիքով և ասբոշիֆերյա տանիքածածկով: Ներքին հարդարանքը իրականացված է սոսնձաներկմամբ, հատակները՝ հիմնականում պատված են ցեմենտավազյա շաղախաշերտով: Ներսի դռները փայտից են, պատուհանի շրջանակները հիմնականում մետաղապլաստից են, լոգարանի և զուգարանի հատակները և պատերը սալիկապատված են: Գույքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են պարտապան չհանդիսացող երրորդ անձ Արամ Ժորժիկի Սահակյանին, Աննա Մաքսիմի Հակոբյանին, Ժորա, Գոռ և Մերի Արամի Սահակյաններին /սեփ. իրավ. վկայական 20122013-03-0003, տրված 20.12.2013թ-ին/ և «Արգոսա Տրանս» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 8.006.700 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. «DAF 95 XF 430» մակնիշի բեռնատար քարշակ, պետհամարանիշը՝ 23 ՕՏ 414, արտադրության տարեթիվը՝ 2004թ, սեփ. վկայագիր՝ 05BA017538, սեփականատեր՝ Գոռ Սահակյան, «Արգոսա Տրանս» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 4.166.930 ՀՀ դրամ:
ԼՈՏ- 3. «DAF 95 XF 430» մակնիշի բեռնատար քարշակ, պետհամարանիշը՝ 23 ՕՏ 414 /համարանիշը հանձնված/, արտադրության տարեթիվը՝ 1998թ, սեփ. վկայագիր՝ 05AA002855, «Արգոսա Տրանս» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 3.036.950 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. «LATRE OPLEGGER» մակնիշի կիսակցորդ սառնարան, պետհամարանիշը՝ 330 Լ 01, արտադրության տարեթիվը՝ 1998թ, սեփ. վկայագիր՝ 201632, սեփականատեր՝ «Արգոսա Տրանս» ՍՊԸ, ընկերության պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 2.001.690 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Արգոսա Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով թիվ 2477604684440000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գումարի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /094/ 348664)` ցանկացած ժամանակ:
Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3
Հեռ..` +374 94 348664
Էլ. փոստ`