Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մովսես Զադոյանի գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

12.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.10.2021թ-ին հայտարարված Մովսես Զադոյանի թիվ ՍնԴ/0395/04/20 սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:
17.11.2021թ. ժամը 12:00-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի Մովսես Զադոյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Բաղրամյան փողոց, 1-ին փակուղի 14 հասցեում գտնվող 435.3 քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ կառուցված 0.09244հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վրա: Տունն ունի օժանդակ շինություններ. ծածկած մուտք՝ 34 քմ, ավտոտնակ՝ 18քմ, ցախանոց՝ 7.2քմ, ծածկ՝ 21.6քմ, պարիսպ՝ 9.5քմ, 19խմ: Ըստ վկայականի լրացուցիչ տեղեկություններ բաժնի՝ առկա է նաև 25.4քմ մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակ: Բնակելի տունը բարեկարգ վիճակում է, երեսապատված է տուֆ քարով, սեփականության իրավունքով պատկանում է Մովսես Ռազմիկի Զադոյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2418648, տրված 20.11.2009թ-ին, նոր վկայական N 26052020-04-0072, գաղտնաբառ՝ 2BZBEC8X3D4A/: Շինություններն ամբողջությամբ և հողամասի մի մասը՝ 0.719քմ մակերեսով, պարտապանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված են «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 62.548.200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Մովսես Զադոյանի սնանկության գործով թիվ 2477605050700000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ ք. Մասիս, Հերացի 26/31 հասցեներով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդում մեկից ավելի մասնակից լինելու դեպքում պարտվող կողմին եռօրյա ժամկետում վերադարձվում է նախավճարի 5% գումարը:
Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. 094 348664):

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`