Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ-վաճառք

12.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Դդմաշենի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետ, 68-րդ հոդվածի 2-րդ կետ

Աճուրդ-վաճառքով օտարվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրի կատեգորիայի հասարակական կառուցապատման 0.4391 հա պետական սեփականություն հանդիսացող հողամաս` 05-030-0280-0006 ծածկագրով: Հողամասի մեկնարկային գինը` 1.140.000 դրամ: Նախավճարի չափ սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, քայլի չափ սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով: Հողամասի նկատմամբ սերվիտուտներ և սահմանափակումներ չկան: Հողամասին կից առկա են ճանապարհներ, չկան՝ ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ:
Հաղթողին կտրվի ճարտարապետահատակագծային առաջադրանք:
Աճուրդը կայանալու է 2021թ. նոյեմբերի 8 -ին ժամը 1100-ին:
Հայտերը ընդունվում են Դդմաշենի համայնքապետարանում մինչև 2021թ. նոյեմբերի 3-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Դդմաշենի համայնքապետարան:
Հեռ.` 094-66-08-57

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն, 1 փողոց, 30

Հեռ..` +374 94 66 08 57

Վեբ կայք` www.ddmashen.am

Էլ. փոստ`