Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Վիգեն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Վիգեն Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ.-ի հոկտեմբերի 12-ին հայտարարված Ա/Ձ Վիգեն Հարությունյանի սնանկության գործով աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :
ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ /007.17/04/20 08.06.2021թ. որոշման համաձայն 2021թ.-ի հոկտեմբերի 29-ին, ժամը 12 :00-ին, Ա/Ձ Վիգեն Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեի շենքում, թիվ 311 սենյակում կանցկացվի Ա/Ձ Վիգեն Հարությունյանի պարտավորություների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող` «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Գույքը աճուրդի է ներկայացվում `
Լոտ 2. Երրորդ անձ Վարդան Հայկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, ք.Երևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, տուն 82/2 հասցեում գտնվող անշարժ գույքը, 103.5քմ, ունի վերանորոգման կարիք, մեկնարկային գինը 30.469.284 ՀՀ դրամ, բնակարանը բնակեցված է, ունի քաղաքացիների վտարման կարիք :
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում (ք.Երևան, Օտյան 53/2):
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն`
1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով՝ ԱյԴի Բանկ ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում բացված 11807022674104 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Ցանկացողները` լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, դիմել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2, կամ կարող են զանգահարել Ա/Ձ Վիգեն Հարությունյանի սնանկության գուծով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Հր.Քոչարի փողոց, 28շենք, բն.14

Հեռ..` +374 91 21 24 14

Էլ. փոստ`