Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռուստամ Գևորգյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռուստամ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ.-ի հոկտեմբերի 12-ին Ռուստամ Գևորգյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի կրկնաճուրդը չի կայացել գնորդներ չլինելու պատճառով :
2021թ.-ի նոյեմբերի 9-ին ժամը 13.00-ին, Ռուստամ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ՀՀ Սնանկության դատարանի 28.06.2021թ.-ի որոշման համաձայն, ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Ռուստամ Գևորգյանի պարտավորություների համար ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի կրկնաճուրդ վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով, բաց դասական եղանակով:
Լոտ-1-ՀՀ Արագածոտնի մարզ, Օշական համայնք, Ամատունու փողոց 2-րդ նրբանցք, 1-ին փակուղի թիվ 2 հասցեում գտնվող հողամասը : Գույքի սեփականատերերն են Ստեփան, Վարդուշ, Սարգիս Ոսկանյանները և Սիրանուշ Նազարեթյանը :Գույքը տեղակայված է փողոցին կից :Նպատակային նշանակությունը` բնակավայրերի :Հողամասը զբաղեցնում է 1.220քմ մակերես, ամիջապես հարևանությամբ առկա են հողամասեր և տներ :Հողամասում առկա է շինություն, որը դեռևս չի ստացել պետական գրանցում : Մեկնարկային գինը 1.143.100ՀՀ դրամ :
Լոտ-2- ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնքում գտնվող հողամաս : Գույքի սեփականատերերն են Սամվել, Ռիմա, Ելենա ևԳոռ Սարգսյանները: Գույքը տեղակայված է փողոցին կից :Նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական :Հողամասը զբաղեցնում է 5.300քմ մակերես: Մեկնարկային գինը 753.200 ՀՀ դրամ :

Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում (ք.Երևան , Օտյան 53/2 հասցեում):
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն`
1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,<<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում բացված 11807030983600 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Ցանկացողները` լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, դիմել Ռուստամ Գևորգյանի սնանկության գուծով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Հր.Քոչարի փողոց, 28շենք, բն.14

Հեռ..` +374 91 21 24 14

Էլ. փոստ`