Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան «ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3130/04/20 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

13.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 227-2

12.10.2021թ. ժամը 12:15-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
02.11.2021թ. ժամը 11:30-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում երրորդ անձանց կողմից գրավադրված հետևյալ գույքերը՝
Լոտ 1– Կոտայքի մ., գյուղ Սարալանջ հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-059-0303-0028, վկայական` թիվ 2333435, տրվ.` 21.03.2007թ., մակերեսը` 18900քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող: Հողամասը բավականին թեք է, սահմանազատված չէ, մշակված չէ, գտնվում է գյուղից մոտ 1.2 կմ հեռավորության վրա։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 5.670.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Կոտայքի մ., գյուղ Սարալանջ հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-059-0310-0009, վկայական` թիվ 2381352, տրվ.` 26.11.2007թ., մակերեսը` 16000քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող: Հողամասը բավականին թեք է, սահմանազատված չէ, մշակված չէ, գտնվում է գյուղ մտնող հիմնական ասֆալտապատ ճանապարհից մոտ 1 կմ ձախ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 4.797.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0200-0041, վկայական` թիվ 2512337, տրվ.` 25.09.2007թ., մակերեսը` 5480քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թույլ թեքություն, սահմանազատված չէ, կան անհարթություններ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճանապարհից մոտ 1 կմ հեռավորության վրա: Մոտակայքում կան մշակվող հողատարածքներ /հացազգիներ/։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 3.762.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0200-0040, վկայական` թիվ 0154257, տրվ.` 22.08.2007թ., մակերեսը` 7550քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թույլ թեքություն, սահմանազատված չէ, կան անհարթություններ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճանապարհից մոտ 1 կմ հեռավորության վրա: Մոտակայքում կան մշակվող հողատարածքներ /հացազգիներ/։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 5.085.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0166-0006, վկայական` թիվ 0154256, տրվ.` 22.09.2007թ., մակերեսը` 2170քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թեքություն, սահմանազատված չէ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճանապարհից մոտ 800 մ հեռավորության վրա։ Մոտակայքում կան մշակվող տարածքներ /հացազգիներ/։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.656.000 ՀՀ դրամ:
Լոտ 6 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0166-0005, վկայական` թիվ 2512336, տրվ.` 25.09.2007թ., մակերեսը` 2250քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թեքություն, սահմանազատված չէ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճանապարհից մոտ՝ 800 մ հեռավորության վրա: Մոտակայքում կան մշակվող տարածքներ՝ հացազգիներ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.719.000 ՀՀ դրամ:
Լոտ 7 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0200-0061, վկայական` թիվ 0154255, տրվ.` 22.08.2007թ., մակերեսը` 1250քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թույլ թեքություն, սահմանազատված չէ, կան անհարթություններ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ 1 կմ հեռավորության վրա։ Մոտակայքում կան մշակվող տարածքներ՝ հացազգիներ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 864.000 ՀՀ դրամ:
Լոտ 8 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0200-0060, վկայական` թիվ 2512338, տրվ.` 25.09.2007թ., մակերեսը` 3410քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թույլ թեքություն, սահմանազատված չէ, կան անհարթություններ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում ճանապարհից մոտ՝ 1 կմ հեռավորության վրա։ Մոտակայքում կան մշակվող տարածքներ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.367.000 ՀՀ դրամ:
Լոտ 9- Honda CR-V 2.0 I մակնիշի, 07 LO 010 պետհամարանիշի 1997թ. արտադրության ավտոմեքենա: Գտնվում է միջին աշխատանքային վիճակում: Թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև, շարժիչի հզորությունը՝ 80 Ձ/ՈՒ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, անվադողերը՝ մինչև 50 տոկոս մաշվածությամբ: Սրահը՝ կտորե՝ միջին վիճակում։ Արտաքինից առկա են որոշ վնասվածքներ: Ղեկը՝ ձախակողմյան։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.176.000 ՀՀ դրամ:
Լոտ 10- Mazda Tribute V6 3.0 մակնիշի, 34 UP 684 պետհամարանիշի 2005թ. արտադրության ավտոմեքենա: Թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, գտնվում է միջին վիճակում, առկա են որոշ վնասվածքներ։ Շարժիչի հզորությունը՝ 203 Ձ/ՈՒ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, անվադողերը՝ մոտ 50 տոկոս մաշվածությամբ: Սրահը՝ կաշեպատ, թարմ վիճակում։ Ղեկը՝ ձախակողմյան։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.220.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 26.10.2021թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811022276700)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթակա-նությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`