Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան Նունե Վանեցյանի թիվ ՍնԴ/2199/04/19 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

13.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 203-16

12.10.2021թ. ժամը 11:15-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտի մասով չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
02.11.2021թ. ժամը 10:20-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Նունե Վանեցյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը՝
Լոտ 1 – ՀՀ Կոտայքի մ., գյուղ Բջնի, Այգի-2 այգեգործական զանգված 11 հասցեում /Բջնի-Սոլակ ավտոճանապարհի /H5/ ձախ թևի վրա գտնվող հողամաս, վկայական թիվ 03072020-07-0116, մակերեսը` 500քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/: Հողամասի փաստացի մուտքը կից կառուցված տան միջով է, տունը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, սակայն հողամասն ունի սեփական մուտք ունենալու հնարավորություն՝ երկու կողմից առկա է սահմանագիծ փողոցի հետ: Հողամասը բարեկարգված է, պարսպապատ, առկա են պտղատու ծառեր: Աճուրդի մեկնարկային գինը՝ 604.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 26.10.2021թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի Բանկ» ՓԲԸ, հ/հ 11811018522000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`